Գյուղական ճամբար Արտավանում․ նախագիծ
ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ
Այս անգամ գյուղական ճամբարն առանձնահատուկ էր իր բովանդակությամբ։ Իսկզբանե որոշել էինք, որ որքան հնարավոր է ճամբարային օրակարգ մտցնենք ազգային ծեսը, ծիսական բոլոր բաղադրիչներով՝ նպատակ, բովանդակություն, ծիսական խոհանոց, պարերգեր․․․։ Ինչպես նաև մեր առջև նպատակ էինք դրել մեր հեղինակային մանկավաչժությունը ներկայացնել և տարածել, Արտավանի փոքրաքանակ դպրոցի սովորողներին փոխանցել մեր մեդիահմտությունները, մասնակից դարձնել հեղինակային ծրագրով նախատեսված աշխատանքներին։
Կարևոր եմ համարում նշել, որ ճամբարային մեկ օրը մեզ միացան և մեր հետ անցկացրին Սարավանի միջնակարգ դպրոցի սովորողները։
Գյուղական ճամբարի կարևորությունը և դրական ազդեցությունը ճամբարականների և հյուրընկալող ընտանիքների առօրյայում ակնհայտ է։
Ճամբարի կազմակերպման իմ երկրորդ փորձը համարում եմ ստացված։ Այն միտված է շարունակականության, նոր համագործակցությունների և ճամբարային նոր նախագծերի։