Ջա~ն Վարդավառ․ օր յոթերորդ

Ճամբարային յոթերորդ օրը կազմակերպեցինք Վարդավառի ծես գյուղում։ Երեխաները առավոտյան մարմնամարզությունից հետո վազքով եկան տիկին Դուստրիկի բակ, որպեսզի տեսնեն պանիրմերիկի արդյունքը, բայց չգիտեին, որ իրենց սպասվում է մի մե~ծ ու չփչփան անակնկալ։

Այցելություն ճամբարականի ընտանիք, երկլեզու զրույց. мой новый друг

Ճամբարային վեցերորդ օրվա ընթացքում ունեցանք այց ճամբարական Գայանեին և Գրիգորին հյուրընկալող ընտանիք։ Կազմակերպեցինք երկլեզու զրույց ընտանիքի անդամների և ճամբարականների հետ, ովքեր պատմեցին իրենց նոր ընկերների և առօրյայի մասին։

Զրույցը վարեց Սարավանի դպրոցի ռուսաց լեզվի դասավանդող, ճամբարի ակտիվ մասնակից Քրիստինա Աբրահամյանը

Ճամբարապատում. օր վեցերորդ

Ճամբարային վեցերորդ օրը սկսեցինք առավոտյան մարմնամարզությամբ: Մարզական առավոտը վազքով շարունակեցինք դեպի տիկին Դուստրիկի տուն՝ պանիրմերիկի ծեսն իրականացնելու: Ծեսին մասնակցեցին ինչպես ճամբարականները, այնպես էլ սեբաստացի Արեգի մայրիկը, ով որոշել էր հյուր գալ մեզ:

Читать далее

Ճամբարականների աշխատանքային առօրյան ընտանիքներում

Սեբաստացի ճամբարականների առօրյան լի է նոր և հետաքրքիր աշխատանքներով։ Իսկ ընտանիքները ճամբարային օրերն այնքան բովանդակալի են կազմակերպում, որ ամեն օր նոր մի բան են սովորում, իմանում, փորձում։

Ճամբարային հինգերորդ օրը՝ նոր բացահայտումներով

Մեր արտավանյան ճամբարային հինգերորդ օրը լի էր նոր տպավորություններով և բացահայտումներով:

Մինչ մենք պատրաստվում էինք ճանապարհ ընկնել, սկսվեց անձրև, սակայն դա մեզ չխանգարեց ճամփորդել: Գրեթե նույն ճանապարհով արդեն մի անգամ ճամփորդել էինք դեպի Մարաթուս 17-րդ դարի հին բնակատեղիներ, և գիտեինք, որ արահետները, որով պետք է շարունակեինք ճանապարհը դեպի Հայելի լիճ, հնձված չէ խոտից, որոշեցինք անցնել բեռնատար մեքենայով: Այսպիսի երթուղին բոլորի համար բացահայտում էր․ մի քիչ էքստրեմալ, բայց շատ ուրախ և հետաքրքիր:

Ճանապարհը՝ Արտավան գյուղից մինչև Հայելի լճի բարձունք գրեթե 3.3 կմ է:

11:30 բարձունքին էինք: Հենց առաջին գործը ազգային պարով ողջույնն էր բոլորին, իսկ հետո անցանք տարածքին ծանոթանալուն և ձկնորսությանը: Ճիշտ է, ձուկ չկարողացանք որսալ, բայց կարևորը փորձեցինք. ոմանց համար դա նորություն էր, ոմանք փորձ ունեին:

Օրվա ամփոփումը

Advertisements

Գյուղական ճամբար. օր երրորդ

Ճամբարային երրորդ օրը սկսեցինք մարմնամարզությամբ: Այնուհետև գնացինք մասնակցելու լավաշթխիկի ծեսին: Հյուրընկալող ընտանիքները ոգևորված մասնակցում էին ծեսին. մեկը բերում էր ալյուրը, մյուսը՝ յուղը, ձուն…  Մինչ մեր գնալը թոնիրն ու խմորն արդեն պատրաստել էին, իսկ մենք մասնակցեցինք գունդ անելու, բացելու, թխելու ընթացքին:

Читать далее