Գյուղական ճամբարի ամփոփում

Գյուղական ճամբար Արտավանում․ նախագիծ

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ․ ՕՐ ԱՌԱՋԻՆ

ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ. ՕՐ ԵՐԿՐՈՐԴ

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ․ ՕՐ ՉՈՐՐՈՐԴ

Այս անգամ գյուղական ճամբարն առանձնահատուկ էր իր բովանդակությամբ։ Իսկզբանե որոշել էինք, որ որքան հնարավոր է ճամբարային օրակարգ մտցնենք ազգային ծեսը, ծիսական բոլոր բաղադրիչներով՝ նպատակ, բովանդակություն, ծիսական խոհանոց, պարերգեր․․․։ Ինչպես նաև մեր առջև նպատակ էինք դրել մեր հեղինակային մանկավաչժությունը ներկայացնել և տարածել, Արտավանի փոքրաքանակ դպրոցի սովորողներին փոխանցել մեր մեդիահմտությունները, մասնակից դարձնել հեղինակային ծրագրով նախատեսված աշխատանքներին։

Կարևոր եմ համարում նշել, որ ճամբարային մեկ օրը մեզ միացան և մեր հետ անցկացրին Սարավանի միջնակարգ դպրոցի սովորողները։

Գյուղական ճամբարի կարևորությունը և դրական ազդեցությունը ճամբարականների և հյուրընկալող ընտանիքների առօրյայում ակնհայտ է։

Ճամբարի կազմակերպման իմ երկրորդ փորձը համարում եմ ստացված։ Այն միտված է շարունակականության, նոր համագործակցությունների և ճամբարային նոր նախագծերի։

Գյուղական ճամբար․ օր չորրորդ

Օրը սկսեցինք ծիսական Վարդավառի նախապատրաստությունով՝ իսկական գյուղական գաթա պատրաստեցինք։

Մինչ մեր անուշաբույր գաթայի խմորը կշաղախվեր, շուրջպար բռնեցինք, երգեցինք, պարեցինք։

Реклама

Մեր գաթաները համտեսելուց հետո, քայլքով իջանք գյուղի գյոլ՝ Վարդավառը տոնելու։

Ֆոտոշարը տե՛ս այստեղ։

Սովորողները երեկոյան օրը ամփոփեցին ընտանիքներում։ Սա նրանց վերջին օրն էր Արտավանում։

ճամբարային երրորդ օրվա ամփոփում

Ճամբարային երրորդ օրը սկսեցինք արդեն ավանդույթ դարձած նախավարժանքով և ծիսական պարերգերի ուսուցմամբ: Ունեցանք նաև լուսանկարչության վարպետության դաս, որի ընթացքում ճամբարականները բացի սովորելուց նաև փորձեցին լուանկարել պրոֆփսիոնալ խցիկով, որսալ գեղեցիկ դրվագները:

Այսօր օրը տարբերվող էր նախորդներից, քանի որ մեզ էին միացել Սարավանի միջնակարգ դպրոցի սովորողների մի խումբ: Ճամբարականների հետ կազամակերպեցինք միասնական ֆլեշմոբ, լուծեցինք մաթեմատիկայի հունիս ամսվա ֆլեշմոբը: Սարավանի, Արտավանի և սեբաստացի ճամբարականների հետ սովորոեցինք Վարդավառի ծիսական երգեր, պարերգեր և խաղացինք ազգային խաղեր: Հրաժեշտ տվեցինք նորից հանդիպելու ակնկալիքով: Երեկոյան պատրաստցինք ազգային խոհանոցից արիշտա ( ուղիղ եթերի հղումը տե՛ս այստեղ):

Սովորողները օրը ամփոփեցին ընտանիքներում՝ գյուղական անցուդարձով. պատրաստել են չորաթան, արիշտա, պիցցա, լավաշ են թխել, ձիավարություն են արել, հյուսել են ավելուկ,աշխատել են մեղուների հետ և ձմռան համար կոմպոտ են պատրաստել:

Ճամբարային հետաքրքիր օրերը շարունակվում են:

Գյուղական ճամբար․ օր առաջին

Երևանից շարժվեցինք դեպի Արտավան։ Առաջին կանգառը Արփա գետի հովտում էր։ Հասանք Արտավան։ Բոլորը հավաքված մեզ էին սպասում՝ իրենց սեբաստացի ընկերներին։ Առաջին օրը շատ հագեցած էր ընտանիքներում։ Կատարել են տարբեր գյուղական աշխատանքներ՝ խոտհունձ, այգիներն են ջրել, բերքն են հավաքել, կովերին ու ոչխարներին են տուն բերել։

Ֆեսբուքյան ֆոտոշարը՝

Արտավանի հյուրընկալ ընտանիքները դիմավորեցին սեբաստացի ճամբարականներին

Ճամբարային առաջին օրը հագեցած է գյուղական ակտիվ աշխատանքներով