Գյուղական ճամբար. օր երկրորդ

Ճամբարային երկրորդ օրը լի էր զանազան գործունեություններով։

Օրը սկսեցինք առավոտյան մարմնամարզությամբ և Վարդավառի ծիսական պարերգի ուսուցմամբ։

Աշխատանքմերն ավարտելուց հետո միասնական քայլքով իջանք Արտավանի գետ, գտանք հարմար տարածք լողի համար և մի լավ չփչփացրինք, ջրվեցինք, լողացինք։

Սառը լողից հետո ճամբարականները վերադարձան ընտանիքներ, մի լավ հանգստացան և անցանք մեր մյուս աշխատանքմերին։

Արտավանի դպրոցի սովորողների հետ կատարեցինք գլխակապերի ձևավորում, ստեղծեցինք գեղեցիկ գունեղ գլխակապեր։

Սովորողների ճամբարային օրը կազմակերպում են նաև հյուրընկալող ընտանիքները՝ գյուղական առօրյայով, աշխատանքներով, հետաքրքիր գործունեություններով։

Իսկ մենք տիկին Անահիտի հետ սկսեցինք պատրաստել չորաթան։

Оставьте комментарий