ճամբարային երրորդ օրվա ամփոփում

Ճամբարային երրորդ օրը սկսեցինք արդեն ավանդույթ դարձած նախավարժանքով և ծիսական պարերգերի ուսուցմամբ: Ունեցանք նաև լուսանկարչության վարպետության դաս, որի ընթացքում ճամբարականները բացի սովորելուց նաև փորձեցին լուանկարել պրոֆփսիոնալ խցիկով, որսալ գեղեցիկ դրվագները:

Այսօր օրը տարբերվող էր նախորդներից, քանի որ մեզ էին միացել Սարավանի միջնակարգ դպրոցի սովորողների մի խումբ: Ճամբարականների հետ կազամակերպեցինք միասնական ֆլեշմոբ, լուծեցինք մաթեմատիկայի հունիս ամսվա ֆլեշմոբը: Սարավանի, Արտավանի և սեբաստացի ճամբարականների հետ սովորոեցինք Վարդավառի ծիսական երգեր, պարերգեր և խաղացինք ազգային խաղեր: Հրաժեշտ տվեցինք նորից հանդիպելու ակնկալիքով: Երեկոյան պատրաստցինք ազգային խոհանոցից արիշտա ( ուղիղ եթերի հղումը տե՛ս այստեղ):

Սովորողները օրը ամփոփեցին ընտանիքներում՝ գյուղական անցուդարձով. պատրաստել են չորաթան, արիշտա, պիցցա, լավաշ են թխել, ձիավարություն են արել, հյուսել են ավելուկ,աշխատել են մեղուների հետ և ձմռան համար կոմպոտ են պատրաստել:

Ճամբարային հետաքրքիր օրերը շարունակվում են: