սովորողը, որպես ուսումնական գործընթացի կազմակերպիչ

Ամենամյա աշնանային ստեղծագործական հավաքի շրջանակներում հարթակում երրորդ դասարանի սովորող Միքայել Շիկանյանն է։

Միքայելը համադասարանցիներին սովորեցնում է անհատական ուսումնական բլոգների համար ստեղծել QR կոդ։ Ինչ վերաբերվում է համակարգչին, կամ առհասարակ մեդիադաշտին, հանգիստ բոլորս կարող ենք դիմել Միքայելին, քանի որ նա շատ է սիրում և հետաքրքրվում այդ հարթակով։

Երբ սովորողներին արդեն ծանոթացնում էի անհատական ուսումնական բլոգին, ցույց տալիս բլոգային աշխատանքը, Միքայելը սկսեց բզբզալ և հայտնաբերեց, թե ինչպես կարելի է ստեղծել QR կոդ բլոգի համար։ Իսկ ես առաջարկեցի, որ նա կազմակերպի դաս, որտեղ կսովորեցնի և կփոխանցի իր ընկերներին այդ հմտությունը։ Միքայելը շատ ոգևորվեց և սիրով պատրաստվեց դասի կազմակերպմանը։

Դասը անցավ շատ հետաքրքիր, բոլորը հեշտությամբ յուրացրին և ստեղծեցին անհատական QR կոդերը, որոնք տրամադրեցին իրենց ընկերներին, իսկ ընկերները, անհրաժեշտության դեպքում այդ կոդը հեռախոսի տեսախցիկի միջոցով բացելով, կարողացան այցելել համադասարանցիների բլոգներ։

Դասի կազմակերպման ընթացքում ունեցանք դժվարություն մտքերը ճիշտ և սահուն ձևակերպելու և մատուցելու հարցում։ Ճիշտ է, Միքայելը ամեն քայլը հաջորդականությամբ ցույց էր տալիս մեծ էկրանի վրա, սակայն դժվարանում էր հայերենով ներկայացնել։

Նշեմ նաև, որ չնայած Միքայելին միշտ ասում եմ, որ կարող է մտքերը արտահայտել նաև ռուսերեն, սակայն նա կտրականապես հրաժարվում է և մեծ ջանքեր է ներդնում հայերեն արտասանության համար։