Գյուղական ճամբար․ օր առաջին

Երևանից շարժվեցինք դեպի Արտավան։ Առաջին կանգառը Արփա գետի հովտում էր։ Հասանք Արտավան։ Բոլորը հավաքված մեզ էին սպասում՝ իրենց սեբաստացի ընկերներին։ Առաջին օրը շատ հագեցած էր ընտանիքներում։ Կատարել են տարբեր գյուղական աշխատանքներ՝ խոտհունձ, այգիներն են ջրել, բերքն են հավաքել, կովերին ու ոչխարներին են տուն բերել։

Ֆեսբուքյան ֆոտոշարը՝

Արտավանի հյուրընկալ ընտանիքները դիմավորեցին սեբաստացի ճամբարականներին

Ճամբարային առաջին օրը հագեցած է գյուղական ակտիվ աշխատանքներով