Ճամբարային չորրորդ օր

Արտավանյան ճամբարային չորրորդ օրը ավանդույթի համաձայն սկսեցինք առավոտյան մարմնամարզությամբ և էստաֆետային խաղերով:

Ճամբարականները արդեն ամեն օր նույն ժամին և նույն տեղում կազմ պատրաստ մարզական տրամադրությամբ սպասում են ընկեր Գևորգին՝ օրը սկսելու համար:Մի լավ մարզվելուց հետո սկսեցինք մարզել մեր միտքը և անցանք մաթեմատիկական ֆլեշմոբի առաջադրանքների լուծմանը: Նախ արտավանցի մեր ընկերներին պատմեցի ֆլեշմոբի, նրա անցկացման և նշանակության մասին, ապա սեբաստացի ճամբարականների օգնությամբ նրանք կատարեցին առաջադրանքները: Ճիշտ է, դժվարությամբ, սակայն բոլորը մասնակցեցին աշխատանքին: Ոմանց համար դժվարությունը կայանում էր ուսումնական գործիքին տիրապետելու մեջ, մյուսների համար՝ առաջադրանքի պահանջը հասկանալու, ոմանց համար էլ ձևաթուղթը լրացնելու մեջ: Սակայն փորձեցինք բոլոր դժվարությունները հաղթահարել միասին և ունեցանք հաջողված աշխատանք: Սակայն այսքանով չսահմանափակվեցինք և բացօթյա համեղ ընդմիջումից հետո անցանք մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրների լուծումների քննարկմանը:Օրվա առաջին կեսը ամփոփեցինք գյուղական քայլքով դեպի Արտավան գետ, որտեղ իմացանք որ տարածքում հայտնաբերել են բրոնզեդարյան դամբարան և այժմ հետազոտական աշխատանքներ են իրականացնում, սակայն ավաղ՝ մուտքը տարածք արգելված էր:Երեկոյան 19:00 ունեցանք այց գյուղի անասնաֆերմա, որտեղ սովորողները ակտիվ մասնակցեցին բոլոր աշխատանքներին՝ տեղավորեցին անասուններին, կով կթեցին, ձիավարեցին:Օրվա ամփոփումը՝ այստեղ:

Оставьте комментарий