Ճամբարականների աշխատանքային առօրյան ընտանիքներում

Սեբաստացի ճամբարականների առօրյան լի է նոր և հետաքրքիր աշխատանքներով։ Իսկ ընտանիքները ճամբարային օրերն այնքան բովանդակալի են կազմակերպում, որ ամեն օր նոր մի բան են սովորում, իմանում, փորձում։

Ճամբարային հինգերորդ օրը՝ նոր բացահայտումներով

Մեր արտավանյան ճամբարային հինգերորդ օրը լի էր նոր տպավորություններով և բացահայտումներով:

Մինչ մենք պատրաստվում էինք ճանապարհ ընկնել, սկսվեց անձրև, սակայն դա մեզ չխանգարեց ճամփորդել: Գրեթե նույն ճանապարհով արդեն մի անգամ ճամփորդել էինք դեպի Մարաթուս 17-րդ դարի հին բնակատեղիներ, և գիտեինք, որ արահետները, որով պետք է շարունակեինք ճանապարհը դեպի Հայելի լիճ, հնձված չէ խոտից, որոշեցինք անցնել բեռնատար մեքենայով: Այսպիսի երթուղին բոլորի համար բացահայտում էր․ մի քիչ էքստրեմալ, բայց շատ ուրախ և հետաքրքիր:

Ճանապարհը՝ Արտավան գյուղից մինչև Հայելի լճի բարձունք գրեթե 3.3 կմ է:

11:30 բարձունքին էինք: Հենց առաջին գործը ազգային պարով ողջույնն էր բոլորին, իսկ հետո անցանք տարածքին ծանոթանալուն և ձկնորսությանը: Ճիշտ է, ձուկ չկարողացանք որսալ, բայց կարևորը փորձեցինք. ոմանց համար դա նորություն էր, ոմանք փորձ ունեին:

Օրվա ամփոփումը

Advertisements