Մանկավարժական աշխատողների հանդիպում, բաց քննարկում

Ճամբարային վեցերորդ օրը ունեցանք հանդիպում Արտավանի դպրոցի ուսուցիչների հետ։ Ներկայացրինք մեր հեղինակային մանկավարժությունը, դասավանդողներին ծանոթացրին մեր կայքին, ենթակայքերին, <<դպիր>> մանկավարժական հանդեսին, <<Իմացումի հրճվանք>> կրթական ծրագրին, պատասխանեցինք բոլոր հետաքրքրող հարցերին։

Այցելություն ճամբարականի ընտանիք, երկլեզու զրույց. мой новый друг

Ճամբարային վեցերորդ օրվա ընթացքում ունեցանք այց ճամբարական Գայանեին և Գրիգորին հյուրընկալող ընտանիք։ Կազմակերպեցինք երկլեզու զրույց ընտանիքի անդամների և ճամբարականների հետ, ովքեր պատմեցին իրենց նոր ընկերների և առօրյայի մասին։

Զրույցը վարեց Սարավանի դպրոցի ռուսաց լեզվի դասավանդող, ճամբարի ակտիվ մասնակից Քրիստինա Աբրահամյանը

Ճամբարապատում. օր վեցերորդ

Ճամբարային վեցերորդ օրը սկսեցինք առավոտյան մարմնամարզությամբ: Մարզական առավոտը վազքով շարունակեցինք դեպի տիկին Դուստրիկի տուն՝ պանիրմերիկի ծեսն իրականացնելու: Ծեսին մասնակցեցին ինչպես ճամբարականները, այնպես էլ սեբաստացի Արեգի մայրիկը, ով որոշել էր հյուր գալ մեզ:

Читать далее