Ուսումնական ճամփորդություն դեպի Պլանետարիում

Մասնակիցները՝ Հարավային դպրոց-պարտեզի 3․3 դասարանի սովորողներ

Ճամփորդության վայրը՝ Պլանետարիում, Երևան, Անգլիական այգի,
Խորենացի 22/2

Ճամփորդության օր, ժամ՝ 13․10․2022 թ․, 11։00-14։30

Պատասխանատու՝ Արաքս Հովհաննիսյան

Օգնական՝ Սուսաննա Ալոյան

Վարորդ՝ Արսեն Գալուլյան

Մեքենա՝ Ֆորդ տրանզիտ 74UL774

Ճամփորդության նպատակը՝ Տիեզերք նախագծի շրջանակներում ճանաչողական այց, ուսումնական պարապմունքի կազմակերպում

Խնդիրները

  • գիտելիքների հարստացում
  • իլյուստրացիոն ֆիլմի դիտում
  • Տիեզերք ուսումնական նախագծի իրականացում, ամփոփում
  • Տեղեկություններ հավաքագրելու, ամբողջականացնելու հմտությունների զարգացում
  • Նոր տեղեկատվական նյութի յուրացում, ներկայացում
  • Տեսնելու, լսելու, համեմատելու կարողության ձևավորում, զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում

Նախապատրաստական փուլ

Սովորողների հետ նախ իրականացնում ենք ընդհանուր տեղեկությունների հավաքագրում Գուգլ որոնողական ծրագրով, առանձնացնում գլխավոր և առաջնային ինֆորմացիան։

Դիտում ենք սահիկաշարը։

Տեղեկատվական ուրախ ֆիլմի դիտում, քննարկում։

Կունենանք այց կրթահամալիրի աստղացուցարան։

Կվերհիշենք անվտանգության և վարվելակերպի կանոնները։

Կուսումնասիրենք երթուղին, գլխավոր ճանաօարհների անունները։

Վիդեոնյութի տեսքով սովորողները կներկայացնեն Արեգակնային համակարգի մասին իրենց ֆիլմը։

Ընթացքը

Հարավային դպրոցից կշարժվենք 11:00-ին։ 12:00 -13:00 կունենանք հետաքրքիր պարապմունք պլանետարիումում ։

13:10:14:00 կունենանք ընդմիջում Անգլիական այգում- կքննարկենք օրվա տպավորությունները, նոր ստացած տեղեկությունները։ Ինչպես նաև կկազմակերպենք փոքրիկ երաժշտական ներկայացում։

Ծրագրում

Երևանը մենք ենք

Բաղը քաղինք

Եղնիկ

Ամփոփումը՝ բլոգներում պատումի և տեսաֆիլմերի տեսքով

Оставьте комментарий