«ԻՄԱՑՈՒՄԻ ՀՐՃՎԱՆՔ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Ատեստավորման ենթական ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ. 2022թ.

Բաժինը՝ Առարկայի դասավանդման մեթոդիկա, 30 ժամ, 2 կրեդիտ

Վերապատրաստող՝ Լուսինե Փաշայան

Տևողությունը՝ հոկտեմբերի 3-28

Պարապմունքների օրերը՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ

Սկիզբը՝ 14:30

Վայրը՝ Ավագ դպրոց, 3-1 կաբինետ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

Թեմա 1. Ուսումնական առարկայի ուսուցման նպատակը և խնդիրները:

Անդրադառնալ «Իմացումի հրճվանք» ծրագրին, ուսումնական պլանին, պարզաբանումներին: Գրել նկատառումներ:

Աշխատանք խմբերով. Քննարկել և ներկայացնել յուրաքանչյուր բաղադրիչ նպատակը և խնդիրները:

Անհատական աշխատանք. ներկայացնել ուսումնական պլանի կատարողականը անցած ուստարում դասավանդած դասարանում. հաջողած կետեր և թերություններ:

2021-2022 ուսումնական տարվա ընթացքում աշխատանքս կազմակերպել եմ 2-րդ դասարանի սովորողների հետ։ Նշեմ, որ այս խումբը 5 տարեկանների փորձարարական խումբն էր, որից 19 սովորող տեղափոխվել էր երկրորդ դասարան։

Իմ դիտարկումները կներկայացնեմ, հենց այս տարիքային խմբին դիտարկելով։

Նախ նշեմ, որ իրականացրել ենք ուսումնական պլանով նախատեսված ողջ առարկաուսուցումը, ինչպես նաև կազմակերպել ուսումնական ամենամսյա ճամփորդություններ, ընտանեկան նախագծեր։

Հեղինակային կրթական ծրագրով նախատեսված ուսուցումը անընդհատ է կրթահամալիրում։ Նույնիսկ արտակարգ իրավիճակի պայմաններում, արձակուրդների ընթացքում սովորողի ուսումնական գործունեությունը չի դադարել։ Այն կազմակերպել ենք հեռավար-առցանց ընտանեկան դպրոցներում, առցանց հարթակներում հանդիպումներով, փոքր խմբերով աշխատանքներ կազմակերպելով ֆիզիկական միջավայրում, անընդհատ բլոգային ուսուցմամբ։

Որպեսզի կրթական գործընթացը դառնա հետաքրքիր և գրավիչ, բարձրանա սովորողների՝ գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման մոտիվացիան և արդյունավետությունը, ուսումնական գործընթացում անհրաժեշտ է աշխատանքի մեթոդները բազմազանել։ Այդ մեթոդներից մեկը հենց ուսումնական ճամփորդություններն են, որոնք նախատեսված են ուսպլանով։ Ուսումնաան ճամփորդությունը բացի հետաքրքիր լինելուց լուծում է մի շարք կրթական և դաստիարակչական խնդիրներ։

2-րդ դասարանցիների հետ աշխատանքում ունեցել ենք շատ հետաքրքիր և հաջողված ուսումնական ճամփորդություններ, որոնց նպատակները միշտ ինքնատիպ և բազմազան էին, իսկ խնդիրները ուղված էին ամենատարբեր գործունեությնան տեսակներին։ Գրեթե բոլոր ծեսերը ամփոփել ենք ճամփորդություններով․ Լավաշթխիկ, Զատկածես, Համբարձում, ծիսական հարսանիք․․․

Այս բոլոր ճամփորդությունների նախագծում ընդգրկել ենք թե երաժշտական գործունեություն, թե մայրենիի և մաթեմատիկայի հմտությունների զարգացում, թե անվտանգության կանոնների տիրապետում, թե տեխնոլոգիա և թե հայրենագիտություն։

Որպես ուսումնական պլանի բաղադրիչ տեխնոլոգիան դասավանդում է դասվարը։ Ուսումնական տարվա ընթացքում տեխնոլոգիայի բազմաթիվ ժամեր անցկացրել ենք ծնողների հետ համագործակցությամբ, այսինքն, որպես դասի կազմակերպիչ հանդես է եկել ծնողը․ Պապյե-մաշե, մաղային տպագրություն, գույների աշխարհում, ստվերային թատրոնի կերպարների ստեղծում, փայտե կերպարների ստեղծում․․․ Սա մեծ առաջընթաց էր, ծնողական համայնքին առավել ներգրավելու ուսումնական գործընթացում։

Որպես մարմնակրթության պարապմունք կցանկանամ առանձնացնել անընդհատ ամենշաբաթյա լողի պարապմունքները, որը թե ոգևորիչ և թե սիրելի գործունեություն էր յուրաքանչյուրի համար, ինչպես նաև առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչ, որը իրականացնում էինք ուսումնական պարապմունքների շրջանակներում։

Ուսումնական յուրաքանչյուր շրջանի ավարտին լրացնելով սովորողի աճի բնութագիրը, ակամա նախապատրաստվում ենք հետագա աշխատանքները պլանավորելուն։

Թեմա 2. Խմբային աշխատանքի իրականացումը ուսումնական առարկայի ուսուցման ընթացքում:

Քննարկել խմբային աշխատանքների առանձնահատկությունները և դրանց ազդեցությունը սովորողների հաղորդակցման կարողությունների վրա։

Դասընթացի ընթացքում իրականացրել ենք քննարկում խմբային աշխատանքների կազմակերպման, տեսակների, սկզբունքների և մեթոդների մասին։ Յուրաքանչյուր դասավանդող նկարագրեց խմբային աշխատանքի իրականացման սեփական փորձը, բերեց օրինակներ։ Առանձնացրեցինք խմբային աշխատանքի հետևյալ տեսակները։ Նախ նշեմ, որ 2 և ավել սովորողների խումբը, որը աշխատում է մեկ ընդհանուր նպատակի շուրջ և ունի գործունեության հստակ բաժանում, կարող ենք համարել խմբային աշխատանք։

Խմբային աշխատանքի տեսակները

  • մեծ խումբ

խմբային համագործակցություններ

5-ից ավել խմբային բաժանումներ

Վարպետության դասեր

  • փոքր խումբ

զույգով աշխատանք

մինչև 4 հոգանոց խումբ

ընտանեկան նախագծեր

Նպատայից ելնելով խմբի ղեկավարն ինքը կարող է որոշել խմբի տեսակը և կատարել աշխատանքի բաժանում։

Խմբի ներսում աշխատանքի կամ պարտականությունների բաժանում կարող է անել թե ուսուցիչը, թե խմբի անդամները։

Խմբային աշխատանքի հնարավորությունները

  • Խմբի հետ աշխատելու կարողության ձևավորում
  • լսելու, դիմացինի կարծիքը կարևորելու կարողություն
  • քննարկելու հմտություն
  • հանդուրժողականություն
  • խմբային կանոնների հետևում
  • խմբային պատասխանատվության գիտակցում
  • Մենք-ի գիտակցում
  • Համագործակցություն

Աշխատանք խմբերով. կազմել խմբային աշխատանքների տեսակների ցանկ, նկարագրել յուրաքանչյուր աշխատանքը: Օրինակներ բերել հեղինակային ծրագրից, «Դպիր» ամսագրից:

Անհատական աշխատանք.

Կարդալ հոդվածներից մեկը, համառոտ ներկայացնել։

Ուսումնասիրել ենք Համագործակցային ուսուցման հնարավորությունները-Հասմիկ Ղազարյանի հոդվածը։

Աշխատանքը համառոտ ներկայացրել ենք սահիկաշարի տեսքով, որում ընդգրկված են թե հոդվածից առանձնացրած կարևոր մտքերը և թե համագործակցային ուսուցման մեր փորձը։

Թեմա 3․ Լաբորատոր և/կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը ուսումնական առարկայի դասերին:

Անդրադառնալ կրթահամալիրի ուսումնական օրացույցին՝ որպես նախագծային ուսուցման ուղեցույցի:

Ներկայացնել և խմբավորել ուսումնական նախագծերի տեսակները: Նախագծի կառուցվածի օրինակներ բերել:

Խմբային աշխատանք. Անդրադառնալ Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգին:Ներկայացնել դիտարկումներ:

Անհատական աշխատանք.

  1. Ընթերցել Դպիրից առանձնացված հոդվածներից, մշակումներից մեկը և գրախոսել:

Ուսումնասիրել եմ Լուսինե Գասպարյանի հոդվածը։

Որպեսզի կրթական գործընթացը դառնա հետաքրքիր և գրավիչ, բարձրանա սովորողների՝

գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման մոտիվացիան և արդյունավետությունը,

ուսուցիչները փորձում են իրենց աշխատանքի մեթոդները բազմազանել։ Այդ մեթոդներից մեկը հենց ուսումնական ճամփորդություններն են։

Ուսումնական ճամփորդությունը ենթադրում է

  • սովորողի հետազոտական աշխատանք
  • նյութի ինքնուրույն ուսումնասիրություն, հավաքագրում
  • ձեռք են բերում տարածքում կողմնորոշվելու հմտություներ
  • նպաստում է երեխայի մոտ աշխարհի պատկերի ձևավորմանը
  • փոփոխվող պայմաններում նպաստում է սոցիալական ադապտացիային

Կրտսեր դպրոցում դրվում է սովորողի ճամփորդական հմտությունների հիմքը։  

Այն է․

  • · Կարողանալ ճիշտ տեսնել և ընկալել ճամփորդության օբյեկտը
  • · Լսել հրահանգները, առանց արտաքին ազդակների վրա ուշադրությունը շեղելու
  • · Աշխատել, համագործակցել խմբի հետ
  • · Դրսևորել կազմակերպված և անվտանգ վարք
  • · Տիրապետել անվտանգության կանոններին
  • · Տիրապետել ինքնասպասարկման հմտությունների
  • · Կարողանալ ստեղծագորածանորեն ճիշտ վերարտադրել տպավորությունները

Ճամփորդության նախապատրաստումը ենթադրում է հետևյալ փուլերը․

  • Ճամփորդության թեմայի, նպատակի և խնդիրների սահմանում
  • Ճամփորդության վայրի, օբյեկտի ընտրություն
  • Երթուղու հստակեցում, գծում
  • Ընդհանուր տեղեկության հավաքագրում, անվտանգության կանոնների ուսումնասիրություն

2. Ներկայացնել հոկտեմբեր ամսվա նախագծերից մեկ նախագիծ և պլանավորվող ճամփորդանական նախագծերից մեկ նախագիծ:

Ուսումնական ճամփորդություն դեպի Պլանետարիում

Թթուդրիկի ծես

Թեմա 4․ Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը: 5 ժամ

Ծանոթանալ կրթահամալիրում ուսումնական պլաններով որոշված կարգերին, քննարկել:

Անհատական աշխատանք․

1.Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 

Մանուշակ Աբրահամյանի հոդվածն ընթերցելուց և վերլուծելուց հետո ունեմ մի քանի լրացումներ, որոնք, ըստ իս անհրաժեշտ է կարևորել Թանգարանային այցելությունների ժամանակ։

  • սովորողների տարիքային առանձնահատկություններ
  • ուսումնասիրվող թեմայի մատչելիություն
  • լեզուն, որով մատուցվում է ինֆորմացիան
  • թեմայի համապատասխանեցումը օրացույցային նախագծերին

2. Կազմել ինտեգրված գործունեություններով մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։

<<Իմ եռալեղու հորինուկը>> գրքի ստեղծում։

Նախագիծն իրականացրել ենք ինտեգրված գործունեություննրով։

Նախագծի նպատակն էր ստեղծել եռալեզու հորինուկների գիրք։

Նախագծի ողջ ընթացքում ունեցել ենք համագործակցային աշխատանք հետևյալ առարկաների շրջանակներում՝ հիմքում ունենալով մայրենիի հմտությունը․

  • Ռուսերեն
  • Անգլերեն
  • տեխնոլոգիա
  • մեդիագործունեություն

2021-2022 ուսումնական տարվա առաջին շրջանից 2.3 դասարանի սովորողների հետ սկսեցինք ստեղծել հորինուկներ։ Հենց առաջին հորինուկը ընթերցելուց հասկացանք, թե որքան հետաքրքիր աշխատանքներ են մեզ սպասվում։ Ապա որոշեցինք մեր նախագիծն առավել զարգացնել և սկսեցինք համագործակցել մեր ավագ (չորրորդ և հինգերորդ դասարանի) ընկերների հետ, ովքեր ընկեր Վիկտորյայի և ընկեր Աննայի հետ սիրով համաձայնվեցին և թարգմանեցին հորինուկները ռուսերեն և անգլերեն լեզուներով։

Նշեմ, որ հորինուկի ստեղծման կարևոր և նշանակալի պահը վերնագրի ընտրությունն էր, որը պետք է լիներ նոր, հետաքրքիր, տարբերվող և ստեղծագործականությանը խթանող։ Վերնագիրը ընտրում էինք միասին, քննարկում, փոփոխում ու վերջում ստանում մի հետաքրքիր թեմա։

Յուրաքանչյուր հորինուկի ստեղծումը մեծ աշխատանք էր բոլորիս համար․ սովորողները հորինում էին, մուտքագրում հորինուկը, ապա paint ծրագրով նկարում այն, որից հետո խմբագրում և ուղարկում էինք օտար լեզուների մասնագետներին, վերջիններս էլ՝ իրենց՝ չորրորդ և հինգերորդ դասարանի սովորողներին, ովքեր սիրով թարգմանում էին։ Սովորողների աշխատանքները ուսումնական գործընթացի ընթացքում կարդացել, քննարկել և խմբագրել են օտար լեզուների դասավանդողների հետ։ Ապա՝ ավարտելուց հետո, խմբագրել և հրապարակել ենք բլոգում։

Մեկ հորինուկի ստեղծմանը հատկացնում էինք մեկ ամիս ժամանակ և նույնիսկ ավելին, քանի որ չէի ցանկանում սովորողներին շտապեցնել, թողնում էինք մեր երևակայության հանգիստ ընթացքին։ Չի կարելի ասել, որ բոլորի մոտ հեշտ էր ստացվում, կային երեխաներ, ովքեր մասնակցում էին ամբողջ ընթացքին, բայց կային նաև սովորողներ, ովքեր չէին սիրում ստեղծել, զարկ տալ երևակայությանը։ Կային նաև սովորողներ, ովքեր, չէին ստեղծում հորինուկ, սակայն շատ գեղեցիկ նկարում էին այն paint ծրագրով։ Այս ընթացքին ակտիվ մասնակցում էին նաև սովորողների ընտանիքի անդամները․ նախ մի լավ զարմանում, մի քիչ էլ ծիծաղում, հետո՝ իրենք էլ սկսում ստեղծագործել։

Նշեմ նաև մի կարևոր հանգամանք, որ սովորողները բացի թեմայի շրջանակներում ստեղծագործելուց, երկար մտածում էին նաև հերոսների անունների մասին և ստեղծում նոր, հետաքրքիր անուններ։ Ապա ստեղծում կերպարները։

Կարևոր էր նաև ծնողական համայնքի ինտեգրումը աշխատանքի ընթացքում։ Գրքի տպագրությամբ և դիզայնով զբաղվեցին ծնողները։

Թեմա 5․ ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ: 5 ժամ

Ծանոթանալ կրթահամալիրում ուսումնական պլաններով որոշված կարգերին, քննարկել:

Անհատական աշխատանք. Կարդալ մեթոդական մշակումները, դրանցից մեկի համար գրել նկատառումներ:

Թամարա Մարիմյանի <<Հեռավար ուսուցումը հեղինակային կրթական ծրագրում>> հոդվածում, շեշտադրվում է ծնողի հետևյալ մտահոգությունը․<<Ծրագիրը տարածման խնդիր ունի։ Կարիք կա ծրագիրը տարածելու հանրապետության մյուս դպրոցներում.բոլոր դպրոցները չէ, որ ունեն հեռավար ուսուցում իրականացնելու հնարավորությունը։ Ինչպես տեսնում ենք, հաճախ ինչ-ինչ պատճառներով սովորողը ստիպված է լինում տեղափոխել բնակության վայրը, վերցնում է իր դպրոցի փաստաթղթերը ու դուրս գալիս։ Դպրոցը չի կարողանում ստեղծել իր համար այդ պայմանները, նա չունի այդ իրավական հիմքը։ Արտերկրում ի հայտ են գալիս բազմաթիվ խնդիրներ՝ լեզվական, քաղաքացիության հետ կապված եւ այլն, եւ այդ սովորողը չի կարողանում լիարժեք իր կրթության իրավունքը իրացնել։ Իսկ դպրոցը տեղյակ չի լինում, թե իր սովորողն ինչպես է հետագայում իրացնելու իր կրթության իրավունքը, ինչպես է շարունակելու, դուրս է մնալու, թե ոչ։Այս դեպքում մեր կրթահամալիրը կարող է այդ դպրոցներին ներկայացնել իր փորձը, աջակցել նրանց>>։ Այսպիսով շատ կարևոր է ծնողների նկատառումները թե կարևթրելը և թե դրա ուղղությամբ աշխատանքները կազմակերպելը։

Առանձնացրեցի հետևյալ մեջբերումները

Հեռավար ուսուցման նպատակը կրթահամալիրի սովորողին հեղինակային կրթական ծրագիրը յուրացնելու հնարավորություն ընձեռելն է, երբ նա տարբեր հարգելի պատճառներով  հնարավորություն չի ունենում ներկա լինելու առկա ուսուցման:

Նրանք mskh.am տարածքում ունեն էլեկտրոնային հասցե, որի միջոցով կարողանում են հեռահաղորդակցվել ուսուցիչների, ընկերների հետ, ստանալ առաջադրանքներն ու պատասխանել դրանց: Նրանց համար կազմվում են հատուկ առաջադրանքներ, տեսադասեր, կատարում են ֆլեշմոբային առաջադրանքներ: Հեռվից հեռու սովորողները յուրացնում են «Իմացումի հրճվանք» ծրագիրը՝  կատարում լեզվագործունեությանմաթեմատիկականբնագիտական,  նախագծային փաթեթների առաջադրանքերը։ Սակայն հիմնականում նրանք կատարում են այն առաջադրանքները, որոնք կատարում են իրենց ընկերները, մասնակցում նրանց  նախագծերին։ Հեռավար ուսուցման մեր սովորողները սիրով պատրաստում են տեսանյութերպատմում իրենց առօրյայի մասին։ Քանի որ սովորողներ Դավիթ Տարախչյանը և Արսեն Խաչատրյանը բլոգ չունեն, նրանք կատարած աշխատանքները ուղարկում են իմ էլ․ hասցեին։ Իսկ ես պատասխան նամակով աշխատանքների վերաբերյալ իմ դիտարկումներն անում և ուղարկում եմ նրանց։ Առաջադրանքները տեղադրված են դասարանական բլոգում, իմ Gmail.com ցանցի Drive պահոցում, իսկ նրանց պատասխանները տեղադրում եմ դասարանական բլոգի համապատասխան բաժնում կամ պահպանում եմ Drive պահոցի համապատասխան պանակում, այնուհետև հրապարակում եմ բլոգում: 

Իհարկե հեշտ չի, բայց պարտավորեցնող և հետաքրքիր է. հետազոտելու, ուսումնասիրելու, կազմակերպելու, ստեղծելու շատ բան կա, պետք է շատ ժամանակ հատկացնել և հասկանալ նաև, թե տվյալ գործունեությունը պլանավորելիս ինչ նպատակներ ու խնդիրներ ենք ուզում լուծել, արդյո՞ք ինքնանպատակ չի՝ երկար ժամանակ խլած աշխատանքները և այլն: Պարտադիր է նաև հետադարձ կապը սովորողի ծնողի հետ: 

Նախագծերը դարձան ավելի հետաքրքիր, բազմաբովանդակ, սովորողները՝ ավելի ինքնուրույն, պրպտող ու զարգացող, ծնողները՝ ավելի հետաքրքրված, մասնակից սովորողի կրթական գործին և նաև օգնող։ Այժմ արդեն չկան ուսուցման պրոցեսի հետ կապված խնդիրներ, միակ խնդիրը ավելի հետաքրքիր և զարգացնող նախագիծ ունենալն է, իսկ իրականացման գործիքներին արդեն տիրապետում ենք, փորձում ենք ավելի զարգացնել մեր հնարավորությունները։

Թեմա 6․ Ուսումնական առարկայի ուսուցման գործընթացում սովորողների արժեհամակարգի ձևավորումը

Անհատական աշխատանք

Ծանոթանալ նյութերին, դրանցից մեկը գրախոսել։

Ներկայացնեմ Հասմիկ Մաթևոսյանի Ուսումնական ժամերգություն. փաթեթի վերաբերյալ իմ նկատառումները։

Ուսումնական ժամերգություն նախագծով հեգևոր երգերի ուսուցանում կազմակերպել կրտսեր դպրոցի դասվարների համար։ Պարերգերի սեմինարներից մեկը կամ երկուսը փոխարինել հոգևոր երգերի ուսումամբ։ Սա իմ համար շատ կարևոր է, քանի որ իմ, գրեթե բոլոր ճամփորդություններում ես կարևորում և պարտադիր ընդգրկում եմ հոգևոր երգերը։ Ճիշտ է, երաժշտության դասաժամին մասնակցում և ինքս էլ յուրացնում եմ այն, սակայն մասնագիտական օգնություն, կարծում եմ այս պարագայում անհրաժեշտ է։

Հոգևոր երգերը հզոր գործիքներ են սովորողի մեջ ազգայինը դնելու, ամրացնելու համար։ Հոգևոր երգի իմաստի գիտակցումն արդեն իսկ առաջին և կարևոր գործն է։ Իսկ երբ սովորողն այն տանում է ընտանքի և ընտանիքն է դառնում մասն այդ նախագծի, պետք է համոզված լինենք, որ մեր նպատակն իրագործվել է։

Կարևոր է նաղքան հոգևոր երգերի ուսուցանումը, սովորողներին նախ բացատրել, պատմել, ներկայացնել իմաստև։ Քանի որ այն այդքան էլ հեշտ ընկալելի չէ, նամանավանդ կրտսեր դպրոցականների կողմից։

Կարևոր է ճիշտ ընտրել երգը։

Իմ կարծիքով կարևոր է, նաղքան ուսումնական ժամերգություն նախագծում սովորողին ներառելը խոսել ծնողի հետ, ճշտել արժեհամակարգային, կրոնական պատկանելության որոշ տարրեր։

Թեմա 7․ Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը

Անհատական աշխատանք

1․Քննարկել և կազմել ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ:

2․Ներկայացնել ստեղծված մեկ ուսումնական նյութ, որն արդեն փորձարկվել է դասարանում. Նշել նյութի համապատասխանությունը պահանջներին և թերությունները:

Ուսումնական նյութին ներկայացվող պահանջները։

Ուսուցչի կողմից ուսումնական նյութ ստեղծելը պահանջում է պատասխանատու և ծավալուն աշխատանք։ Բացի նյութի ստեղծելը շատ կարևոր է նաև նյութի մատուցման ձևը։ Ուսումնական նյութերը կարող են լինել զանազան․

  • ֆիլմ
  • տեղեկատվական նյութ
  • սահիկաշար
  • իլյուստրացիա
  • ապլիկացիա
  • նկարաշար․․․

Ուսուցիչը կարող է ընտրել և որոշել թե տվյալ թեման կամ նյութը ինչպես մատուցի իր սովորողներին, որպեսզի այն առավել հեշտ ընկալմի և ամրապնդվի։

Ըստ իս նյութի մատուցման ժամանակ որքան շատ զգայարաններ ներառենք, այնքան ավելի լավ կտպավորվի այն և առավել լավ կամրապնդվի, կպահպանվի երկարատև հիշողության մեջ․

Օրինակ ես ցանկացած նյութի մատուցման ժամանակ ներառում եմ տեսողական, լսողական, թեմային եթե համապատասխանի՝ համի, հոտի, շոշափելիքի զգայարանները։

Այպիսով, ուսուցչի կողմից ստեղծված ցանկացած ուսումնական նյութ պետք է ապահովի հետևյալ պահանջները

  • Թեմայի մատչելիություն
  • Թեմայի համապատասխանություն տարիքային առանձնահատկություններին
  • նյութի հասանելիություն
  • թեմայի շրջանակներում տեսանյութերի առկայություն
  • նկարների, իլյուստրացիաների առկայություն
  • մատուցվող թեմայի հստակություն
  • քիչ տերմինալոգիա, առկայության դեպքում ՝ բացատրություն
  • սխեմաների, դիագրամների ներառում
  • հղում այլ աղբյուրների
  • օրինակների առկայություն
  • ուսումնական նյութը ստեղծման ժամանակ անհրաժեշտ է հաշվարկել այն ժամանակը որը կհատկացվի ամբողջական յուրացմանը

Ուսումնական նյութի մատուցման ժամանակ ես շատ եմ օգտագործում սահիկաշարերը։ Այն, իմ կարծիքով շատ լավ և հետաքրքիր տարբերակ է։

Սահիկաշարերի ստեղծման ժամանակ ես կարևորութմ եմ

  • սահիկաշարի թեմայի, դիզայնի ընտրություն
  • գույներ, տառաչափ, տառատեսակ
  • Առաջին էջ․ պարտադիր նշում եմ նյութի վերնագիրը, նյութը ստեղծողի անունը, դպրոցը և թե որ դասարանի համար է ստեղծված
  • էջի բովանդակություն․ այն պետք է լինի հակիրճ, ամփոփ մտքերի տեսքով, այլ ոչ երկար պատումների
  • առանձնացվեն կարևոր կետերը
  • սահիկաշարում առկա լինեն սխեմաներ, դիագրամներ
  • սահիկաշարում առկա լինեն նկարներ
  • սահիկաշարում դրված լինեն հղումներ
  • սահիկաշարը ավարտվի ամփոփմամբ

Ներկայացնեմ իմ ստեղծած ուսումնական նյութի օրինակ

Կրկին վերանայելով իմ ստեղծած սահիկաշարը նկատեցի, որ իմ դրած բոլոր պահանջները կատարված են, ունեի մեկ բացթողում, որն էր՝ սահիկաշարը չէի ավարտել ընդհանուր ամփոփմամբ։

Թեմա 8

Համացանցի օգնությամբ պատրաստել նյութ միավորային և ձևավորող գնահատման մասին:

Ներկայացնել գնահատման համակարգի սեփական փորձը:

Ծանոթանալ կարգին և քննարկել:

Ուսումնական աշխատանքի գնահատման կարգ

Ձևավորող գնահատում

Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում՝ արդյունքները բարելավելու նպատակով: 

Ձեւավորող գնահատում իրականացնելիս անհրաժեշտ է վերհանել սովորողների կարիքները.

 Յուրացրե՞լ են թեման, թե՞ ոչ:

• Կարելի՞ է արդյոք անցնել մյուս բաժինն ուսումնասիրելուն:

• Ո՞վ ունի լրացուցիչ օգնության կարիք:

• Ի՞նչը պետք է փոխել կամ վերանայել դասի պլանավորման եւ դասավանդման

մեթոդիկայում:

Ձեւավորող գնահատման գործիքները բազմազան են, եւ ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է կիրառել նպատակային եւ հետեւողականորեն: Կարելի է սկսել ձեւավորող գնահատման ոչ ժամանակատար, ամենօրյա գործածության համար հարմար գաղափարներից:

ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

Ձևավորող գնահատումը ուսուցչի կողմից գնահատման 5 բաղադրիչների պլանավորված և պարբերական օգտագործումն է ամենօրյա աշխատանքում (Գծակարգ):

  • Ուսուցչի կողմից արդյունավետ հետադարձ կապի ապահովում:
  • Սովորողների ակտիվ մասնակցություն սեփական ուսումնառության գործընթացին:
  • Ուսուցման գործընթացի ճշգրտում և շտկում՝ հաշվի առնելով գնահատման արդյունքները: 
  • Գնահատման՝ սովորողների մոտիվացիայի և ինքնագնահատականի վրա խորքային ազդեցության գիտակցում, որն իր հերթին կարևոր ազդեցություն ունի ուսուցման արդյունավետության վրա:
  • Սովորողների կողմից իրենց գիտելիքները ինքնուրույն գնահատելու ունակության ձևավորում:

Ձևավորող գնահատման առանձնահատկությունն այն է, որ գնահատման հնարները կիրառվում են յուրաքանչյուր դասին: Նշանակում է՝ ուսուցիչը և սովորողները կարող են արդեն ամենավաղ փուլերից սկսած՝ ազդեցություն ունենալ ուսուցման և առհասարակ կրթության որակի բարելավման վրա: Ձևավորող գնահատումը կիրառվում է թե՛ ուսուցչի, թե՛ սովորողի համար ընդունելի հնարներով:

Կից ներկայացնում եմ ձևավորող գնահատման թեմայի վերաբերյալ սահիկաշարը

Միավորային գնահատումСКАЧАТЬ

Գնահատման համակարգի սեփական փորձի ներկայացում

Սովորողների գնահատումը մտնում է իմ ամենօրյա աշխատանքի մեջ։

գնահատում իրականացնում եմ անընդհատ՝ բանավոր խոսքի, խրախուսանքի, գրավոր՝ նամակի, նկատառումների տեսքով։

գնահատումը կարևոր և միևնույն ժամանակ նաև մի քիչ վտանգավոր գործիք է ուսուցչի ձեռքում։ Գնահատման ժամանակ ևս անհրաժեշտ է հաշվի առնել և կարևորել սովորողի անհատական առանձնահատկությունները, կոմպլեքսները։

ցանկացած տիպի գնահատում, կարծում եմ, պահանջում է հստակ հիմնավորում։ Այսինքն սովորողը պետք է իմանա, թե ինչի համար է գնահատվում, կամ խրախուսովում։

Ես գնահատման իմ աշխատանքներում պարտադիր կատարում եմ նշումներ, թե ինչի՞ համա։

Սովորողների աշխատանքի ամբողջական գնահատումը կատարում եմ շաբաթվա վերջում. ստուգում եմ բլոգի աշխատանքները, սխալների դեպքում (օրինակ ուղղագրական կամ այլ) մեկնաբանությունների դաշտում պարտադիր նշում։ Ապա էլեկտրոնային փոստով նամակի միջոցով գրում ամբողջական նկատառումները և թե ինչի վրա առավել շատ պետք է ուշադրություն դարձնի շաբաթվա ընթացքում։

Գնահատման ևս մի ձև օգտագործում եմ խմբային աշխատանքների ժամանակ, օրինակ՝ յուրաքանչյուր խմբին տալիս եմ առաջադրանք (օր’ խնդիր) և ժամանակ։ Աշխատանքի ընթացքում խմբերը 1 կամ 0 միավորով գնահատում են մյուսների կարգապահություը։ Աշխատանքի ժամանակի ավարտին ևս մեկ միավոր տրվում է այն խմբերին, որոնք հասցրել են ավարտին։ Ստուգումից հետո՝ եթե աշխատանքը ճիշտ է տրվում է ևս մեկ միավոր, եթե սխակ է կատարել, ապա հանվում է նաև այն միավորը, որը ստացել էր ժամանակի համար։

Թեմա 9․ Դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները և ռազմավարությունները ուսումնական առարկայի համատեքստում

Քննարկել աշակարետակենտրոն, աշակերտահեն ուսուցման առանձնահատկությունները: Ներկայացնել դրանք:

Համացանցի օգնությամբ պատրաստել նյութ ժամանակակից մեթոդների մասին: Կրթահամալիրի կայքից ընտրել երեք նյութ՝ ուսումնական նախագծի ընթացքի, արդյունքի մասին, դուրս բերել ուսուցչի կիրառած մանկավարժական մեթոդներն ու հնարները: Գրել նկատառում:

Оставьте комментарий