Երկրորդ պարապմունք (2 ժամ) Հանրակրթական ուսումնայան հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցների իրավունքների և պարտականությունների ներկայացում։

Հանրակրթության մասին ՀՀ օրենքով որոշված՝ ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցները։

Առաջադրանք

  • Տեքստային որևէ խմբագրիչում մուտքագրում է ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցների ցանկը՝ ըստ իր իմացածի։

Բոլոր այն անձինք, ովքեր այս կամ այն ձևով կապ ունեն, մասնակցում են երեխայի կրթությանը և դաստիարակությանը, առնչվում կրթական գործընթացին, կարող են համարվել կրթական գործի մասնակից

Ուսումնական հաստատության տնօրեն, փոխտնօրեն

Առարկայական դասավանդողներ

Դասվար

Հոգեբան

Հատուկ մանկավարժ

Լոգոպեդ

Ուսուցչի օգնական

Սովորող

Ծնող

Կարդում է օրենքի 19-րդ հոդվածը, համեմատում օրենքում բերված ցանկը իր գրածի հետ՝ նշելով տարբերությունները։ Փորձում է մեկնաբանել, թե տարբերությունները որտեղի՞ց են առաջացել։

 Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներն են`

1) սովորողը.

2) սովորողի ծնողը.

3) ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ.

4) վարչական աշխատողները.

5) խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ անձինք:

Հարցարան՝ ինքնաստուգման համար։

  • ուսումնական հաստատությունում ովքե՞ր են վարչական աշխատողները

տնօրեն, փոխտնօրեն,

  • ուսումնական հաստատությունում ովքե՞ր են «մանկավարժական այլ աշխատողները»

Տնտեսուհի, այգեպան, խոհարար

  • օրենքի 19-րդ հոդված 5-րդ կետի վերջում կա «և այլ անձինք»․ այդպիսի մի քանի անձ թվարկեք։

Լրացուցիչ կրթության խմբերի մասնագետներ

Աջակցող այլ մասնագետներ

Ընտանիքի անդամներ

Սովորողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։
  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Պատասխան՝

Սովորողների իրավունքները

  1. Բոլոր սովորողներն իրավունք ունեն ստանալ համակողմանի կրթություն և դաստիարակություն
  2. Ընտրել կրթական հաստատությունը, ուսուցման ձևը
  3. Ընտրել ուսուցչին անհրաժեշտության դեպքում փոխել խումբը
  4. Մասնակցել ուսումնական հաստատության կողմից կազմակերպվող միջոցառումներին
  5. Օգտվել կրթությանը նպաստող հասանելի միջոցներից, որը ապահովում է կրթական հաստատությունը (գրադարան, ուսումնական գույք, համակարգիչ)
  6. Մասնակցել ուսումնական ճամփորդություններին
  7. Ընտրել ընտրությամբ գործունեության առարկան, անհրաժեշտության  դեպքում փոխել խումբը
  8. Պաշտպանված լինել ցանկացած ճնշումից, խտրականությունից
  9. Ստանալ անհրաժեշտ հոգեբանական աջակցություն 

10․ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը

11․ ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի

Սովորողն իրավունք ունի`Հոդված 20

1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.

2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.

3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.

3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.

4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.

5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.

6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.

9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից

Կետ 9․ Ստանալ անհրաժեշտ հոգեբանական աջակցություն 

 Կետ 3՝ Ընտրել ուսուցչին անհրաժեշտության դեպքում փոխել խումբը

Սովորողի պարտականությունները

  1. Խնամքով վերաբերվել իրեն տրամադրված ուսումնական գույքին
  2. Մասնակցել ուսումնական պարապմունքներին
  3. Բավարարել կրթական անհրաժեշտ մակարդակը
  4. Պահպանել կարգապահական նորմերը
  5. ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.

Սովորողների պարտականությունները Հոդված 20

Սովորողը պարտավոր է`

1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.

3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.

4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

  1. Խնամքով վերաբերվել իրեն տրամադրված ուսումնական գույքին

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։
  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Մանկավարժական աշխատողի իրավունքները

1․ Ընտրելու և իրականացնելու ուսուցման և դաստիարակության մեթոդը, որը առավել կնպաստի կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը

2․ Մասնակցել կրթական հաստատությունում իրականացվող քննարկումներին, որոշումների կայացմանը

3․ առաջարկել սեփական ուսուցման մեթոդը

4․ առաջարկել սեփական մեթոդական մշակումը, ուսումնական նախագիծը

5․ օգտվել իրեն հասանելիք հանգստի իրավունքից

6․ Մասնակցլ վերապատրաստումների, կամավոր ատեստավորման, արտադպրոցական դասընթացների

7․ մասնակցել սեփական մասնագիտական զարգացմանն ուղղված դասընթացների, ստանալ մասնագիտական կրթություն

8․ օգտվել դպրոցի հասանելի գույքից, միջոցներից, որը կկարողանա օգտագործել ուսումնական գործընթացը կազմակերպելու նպատակով

9․ մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով

10․ բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

11․  պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

12․ օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

Մանկավարժական աշխատողի իրավունքները Հոդված 27

1. Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.

6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

Մանկավարժական աշխատողի պարտականությունները

1․ Ժամանակին և պատշաճ ներկայանալ աշխատանքի, բացակայության մասին պարտադիր տեղեկացնել նախապես

2․ Հարգել սովորողի իրավունքները

3․ Կապի մեջ լինել սովորողի ծնողի հետ, քննարկել առաջացած խնդիրները

4․ Մասնակցել պարտադիր ատեստավորմաՆ

5․ Խնամքով վերաբերվել իրեն կցված գույքին, դասասենյակին

6․ Անընդհատ ինքնակրթվել

7․ Սովորողին տալ համակողմանի և ներդաշնակ զարացում

8․ սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

9․  սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

10․ հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

Մանկավարժական աշխատողի պարտականությունները Հոդված 27

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

7.1) իր պաշտոնի նկարագրին համապատասխան` մասնակցել վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով (վարքականոնով) սահմանված պահանջները, ապահովել ուսումնադաստիարակչական գործառույթները. 

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 28-րդ հոդվածի հետ։
  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Սովորողի ծնողի իրավունքները

1․ Մասնակցել սովորողի կրթական գործընթացին

2․ Ընտրել ուսումնական հաստատությունը

3․ Մասնակցել երեխայի անհատական պլանի կազմմանը

4․ Պաշտպանել երեխայի իրավունքները

5․ Մասնակցել ուսումնական հաստատության կառավարմանը

6․ Անհրաժեշտության, կարիքի դեպքում մասնակցել ուսումնական գործընթացին

7.մասնակցելու հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին.

8.մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը.

Սովորողի ծնողի իրավունքները Հոդված 28

1) երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը.

2) համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով.

2.1) մասնակցելու երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը.

2.2) ստանալու անհրաժեշտ խորհրդատվություն երեխայի կրթության կազմակերպման աջակցության ծառայությունների վերաբերյալ.

3) դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով.

4) պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում.

5) մասնակցելու հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին.

6) մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը.

7) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

 Սովորողի ծնողի պարտականություններ

1․ Երեխայի համար ապահովել անհրաժեշտ պայմանները տանը, կրթության գործընթացը իրականացնելու համար

2․ Հարգել երեխայի իրավունքները

3․ Հարգել երեխայի ընտրությունը

4․ Ապահովել հոգեբանական կայուն մթնոլորտ

5․ Երեխային պատշաճ ուղարկել, բերել ուսումնական հաստատություն

6․ հատուցել իր, ինչպես նաև իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը.

7․ սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:

Սովորողի ծնողի պարտականությունները Հոդված 28

1) երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար.

2) մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար.

3) հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ.

4) դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների և հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության և շրջակա միջավայրի նկատմամբ, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների և մշակույթների նկատմամբ.

5) դաստիարակել հարգանք ուսումնական հաստատության և մանկավարժական աշխատողների նկատմամբ.

6) սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն.

7) հատուցել իր, ինչպես նաև իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը.

8) սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:

Оставьте комментарий