Ֆլեշմոբի խնդրի ներկայացում

Նայելով նկարին՝ գտի՛ր հարցականի փոխարեն թաքնված թիվը:


Նկարը փորձենք դիտարկել, որպեսզի գտնենք օրինաչափությունը։ Ուղղահայաց դիտարկման դեպքում օրինաչափությունը տողի մակարդակով է, այսինքն առաջին տողում թվերը 1-5 հաջորդականությամբ են, 2-րդում թվերը աճում են +2, 3-րդ տողում +4։ Իսկ 4-րդ տողը լրացնելու համար այս օրինակով օրինաչափություն չգտա։
Այսպիսով, երկու իրար կողք վանդակների գումարը կազմում է վերևի վանդակի թիվը։
Օրինակ 1+2=3
2+3=5 ապա 7, 9, 8, 12, 16
Հետևաբար կլինի 20, 28, իսկ հարցականի փոխարեն՝ 48

Հասմիկը երեք պաղպաղակի համար վճարեց 330 դրամ։ Միքայելը երկու կարկանդակի համար վճարեց 240 դրամ: Որքա՞ն վճարեց Դավիթը այդպիսի մեկ պաղպաղակի և մեկ կարկանդակի համար։

Քանի որ բազմապատկման աղյուսակը արդեն յուրացրել ենք, շատ հեշտ կլուծենք առաջադրանքը, եթե նույնիսկ եռանիշ թվով կդժվարանանք, 0-ն կհանենք և փորձենք երկնիշ թվով։

Լուծում 33:3=11

24:2=12

Ապա պատասխանների վերջում կավելացնենք 0-ն

Այսպիսով մեկ կարկանդակի և մեկ պաղպաղակի համար Դավիթը վճարեց՝

110+120=230դրամ