Առաջին պարապմունք (1ժամ) ինքնուրույն գործնական աշխատանք

Ծանոթանալ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածներին։ Ընդգծել անհասկանալի տերմինները, նախադասությունները, պարբերությունները։

Առաջադրանք․ օրենքի ո՞ր հոդվածներում կա «ուսուցիչ» բառը։

Պատասխան՝ հոդված 3, 19, 25, 26, 30, 31, 38

Հարցարան՝ ինքնաստուգման համար․

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է։ Ինչո՞ւ։

Պատասխան՝ Ոչ, քանի որ մանկավարժական աշխատողը  ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու չէ, այլ (հոդված 3 10․4)  մանկավարժական աշխատողը` սովորողների կողմից հանրակրթական ծրագրերի յուրացմանը նպաստող և (կամ) կրթության բովանդակության պահանջները ապահովող ուսումնական հաստատության, ինչպես նաև մանկավարժահոգեբանական կենտրոնների աշխատակից.

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է։ Ինչո՞ւ։

Պատասխան՝ Այո։ Հիմնավորումը հոդված 3, կետ 13-ի․ ուսուցիչ` ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատող.

  • Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը, փոխտնօրենը մանկավարժակա՞ն, թե վարչական աշխատողներ են։

Պատասխան՝ Ըստ ՀՀ կառավարության 2010 թվականի

հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ

Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն

Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական

աշխատանքի գծով տեղակալ

Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների

գծով տեղակալ (նախկինում` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ)

Հանրակրթական ուսումնական հաստատության՝ սովորողների հետ դաստիարակչական

աշխատանքների կազմակերպիչ (նախկինում` մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ)

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչ

Հանրակրթական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժ (ընդհանուր և

մասնագիտացված ծրագրեր իրականացնող դպրոցներում` ուսուցչի օգնական)

Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբան

Հանրակրթական ուսումնական հաստատության սոցիալական մանկավարժ

Հանրակրթական ուսումնական հաստատության նախնական զինվորական

պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչ (զինղեկ) (նախկինում`

նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ (զինղեկ)

Հանրակրթական ուսումնական հաստատության գրադարանավար

Հանրակրթական ուսումնական հաստատության լաբորանտ

Նաև՝ հոդված 27, կետ 1․ Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

Այսինքն մանկավարժական աշխատողը կարող է լինել դպրոցի տնօրեն և կամ փոխտնօրեն։

  • Հանրակրթության մասին օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ կետում գրված է․ «4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:» Կարելի՞ է այդ վարչական աշխատողին համարել ուսուցիչ։

Պատասխան՝ Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, երբ համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղը չի համալրվում առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքով, կամ տվյալ առարկայի ուսուցիչները ապահովված են մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ:

Սակայն վարչական աշխատողը կարող է համարվել ուսուցիչ, եթե․ ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ: (Հոդված 26․1)

Оставьте комментарий