Աղայան-Ռոդարի նախագծային աշխատանք

ամանակահատվածը՝ ապրիլի 1-ից 30-ը

Մասնակիցներ՝ 3․2 դասարանի սովորողներ, ծնողներ

Նպատակն ու խնդիրները 

Այս նախագիծը  և նախագծում կիրառված մեթոդները սովորողներին հնարավորություն կտան ինքնուրույն մտածել, դիտարկել, ուսումնասիրել, ինչպես նաև զարգացնել  վերլուծական  և երևակայական մտածողությունը։

Գործողությունների  ընթացքը

  • Աղայանական  և ռոդարիական հեքիաթների, բանաստեղծությունների  ընթերցում, քննարկում։
  • Տեխնոլոգիա-հեքիաթների հերոսների պատրաստում տարբեր իրերից
  • Ռոդարի և մեդիա /սովորողները Paint ծրագրով հեքիաթը նկարազարդում են, պատմում

Ռոդարիական  հնարքների կիրառում՝

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Հեքիաթների խառնաշփոթ
  • Շուռ տված հեքիաթներ
  • Իսկ հետո ի՞նչ եղավ
  • Հեքիաթների շիլափլավ /Ռոդարի+Աղայան/
  • Ռոդարիական հնարներով անսովոր պատմություններ
  • Թարս հարցեր

Հեքիաթներ՝ 

  • Ջանի Ռոդարի «Աչքերի գանգատը»
  • Ջանի Ռոդարի «Մեծ գյուտարարը»
  • Ջանի Ռոդարի «Ցախավելն ու Բեֆանան»
  • Ղազարոս Աղայան <<Կենդանիների վեճը>>
  • Ղազարոս Աղայան <<Հիշողություն>>

Աչքերի գանգատը


Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:

—  Ոչ ոք չգիտի,  ասում էր նա, — թե ի՜նչ թշվառ եմ ես: Արդեն մի քանի դար է, ինչ իմ կյանքը անտանելի է դարձել: Ես միշտ տեսնում էի, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը:  Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էի ես ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է և թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, ստեղծեց մանրադիտակը և հայտարարեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա,  քան գազանանոցում:
Հիմա էլ, տես, գիշերը նայում եմ  երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև:  Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում:  Ամեն ինչ ինձ համար պարզ է, ախր ես հրաշալի տեսողություն ունեմ: Բայց  ստացվում է, որ ես էլի սխալվում եմ: Ինձ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված էր դեպի երկինք, և հանկարծ ես տեսնում  եմ, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ հիմա,  ուզեմ թե չուզեմ, ապացուցված է, որ ես ամեն ինչ սխալ եմ տեսնում:  Երևի ավելի կլինի, որ ես  անցնեմ թոշակի:
_Կեցցե՛ս: Բայց առանց աչքերի  ո՞վ է դիտելու մանրադիտակներով և աստղադիտակներով:

Մեծ գյուտարարը


Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գյուտարար դառնալ: Նա գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.

– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Ու միանգամից անցավ փորձեր անելուն: Նրան հաջողվեց հայտնաբերել պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ինչ պիտի աներ,  շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ:  ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա   անձրևանոցի վրայի անցքերն հայտնաբերեց, և բոլորը մի լավ ծիծաղեցին նրա վրա:
Բայց նա չհուսահատվեց‚   նորից սկսեց գրքեր կարդալ‚ շարունակեց իր փորձերը ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ըհը~, այժմ ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա գյուտը նավերը ջրաներկով ներկեց: Դա շատ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
– Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚- որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ:  Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզենար:   Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց,   որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում,  ոի էլի լիքը հետաքրքիր  բաներ հորինեց:
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել:

Ցախավելն  ու Բեֆանան


Բեֆանան   ապրում է Նավոնի հրապարակում: Նոր տարուց հետո  նա ցախավելն արդեն օգտագործում է միայն տարբեր աշխարհներ այցելելու համար: Նա Լուսին, Մարս, Անտարես է թռչում: Կտրում-անցնում է միգամածություններ ու գալակտիկաներ: Վերջում Բեֆանաների երկիր է վերադառնում և միանգամից հարձակվում քրոջ վրա, թե ինչու հատակը չի լվացել, կահույքի փոշին չի վերցրել և վարսավիրանոց չի գնացել: Բեֆանայի քույրը նույնպես Բեֆանա է, բայց ճամփորդել չի սիրում: Նա ամբողջ օրը տանը նստած շոկոլադ է ծամում և անիսոնե սառնաշաքար ծծում: Նա ավելի ծույլ է, քան քսանչորս կովը միասին:

Քույրերը ցախավելների խանութ ունեն։ Այդտեղից են ավել գնում Իտալիայի բոլոր   Բեֆանաները` Օմենիայից, Ռեջիո-Էմիլիից, Ռիվիսոնդոլայից՝  ամեն տեղից գալիս են: Հազարավոր Բեֆանաներ կան, և նրանք շատ-շատ ցախավել են օգտագործում, այնպես որ, քույրերի գործը աջ է գնում: Իսկ երբ քիչ են ավել գնում, Բեֆանան քրոջն ասում է.
— Ավել գնողները պակասել են, պետք է մի բան մտածել: Եվ դու, երևի, ճարը կգտնես. չէ՞ որ այդքան շոկոլադ ես ուտում:
— Կարելի է ավելի էժան վաճառել: Հիշո՞ւմ ես՝ անցյալ տարի հին, վերանորոգված ցախավելներն այդպես նորի տեղ վաճառեցինք:
— Ավելի լավ բան մտածիր, թե չէ կոնֆետիդ ծախսերը կկրճատեմ:
Բեֆանայի քույրը լուրջ մտածում է.
— Կարելի է,-ասում է,- նորաձևություն առաջարկել, օրինակ՝ մինի-ավել:
— Դա ի՞նչ է:
— Շատ կարճ ավել:
— Բայց դա անհամեստ կերևա:
— Պա ̃հ: Մի քանի ծեր Բեֆանաներ կբարկանան, իսկ հետո, կտեսնես` ջահել Բեֆանաների ուշքը կգնա այդպիսի ավելիկների համար:
Նորաձև մինի-ցախավելները  շատ Բեֆանաների դուր եկավ: Սկզբում տարեց Բեֆանաները բարկությունից պատեպատ էին զարկվում, նամակ-բողոքներ էին ուղարկում թերթերին, բողոքի ցույցեր կազմակերպում: Բայց հետո նրանք էլ, վարագույրները պինդ փակում էին և թաքուն փորձում  այդ կարճ ցախավելները: Մի գեղեցիկ օր նրանք էլ մինի-ցախավելներով փողոց դուրս եկան: Ամենաժլատ Բեֆանաները պարզապես կտրում են իրենց ցախավելների պոչերը և այդպես օգտագործում: Բայց դա աչք էր ծակում, որովհետև խախտվում էր համաչափությունը, և ժլատությունն էլ նրանց պատիվ չի բերում:
Որոշ ժամանակ անց կրկին սկսեցին քիչ գնել:
— Դե,- ասում է Բեֆանան քրոջը,- էլի մի բան մտածի´ր, թե չէ կինոյի փող էլ չեմ տա:
— Բայց գլուխս էլ է սկսելն ցավել, այնքան եմ մտածում:
— Չես մտածի, կինո չես գնա:
— Ո~ւֆ, մաքսի-ցախավելների նորաձևություն առաջարկենք:
— Դա ի՞նչ է:
— Շա~տ երկար ցախավել, երկու անգամ երկար, քան պետք է:
— Քո կարծիքով  դա ավելորդություն չի՞ լինի:
— Իհարկե, ավելորդություն կլինի, հենց դրա համար էլ կսկսեն շատ գնել:
Եվ այն օրը, երբ առաջին Բեֆանան` մի շատ երիտասարդ և սլացիկ Բեֆանիկ, հասարակության մեջ հայտնվում է իր մաքսի-ցախավելով, բոլոր Բեֆանաները ուղղակի նախանձից խելագարվում են: Գրանցվել է քսանյոթ ուշագնացություն, երեսունութ նյարդային նոպա և քառասունինը հազար հեծկլտոց: Դեռ երեկո չեղած՝ արդեն մաքսի-ցախավելների խանութի առջև այնպիսի երկար հերթ առաջացավ, որ դրա վերջը մինչև Բուստո Արսիցիո էր հասնում:
Հաջորդ տարի Բեֆանայի քույրը հայտնագործում է միդի–ցախավելը, ճիշտ է դրա համար նա քրոջից սալորաչրի միջուկով շոկոլադի տուփ է ստանում: Ո´չ մեծ էր, ո´չ փոքր, միջին էր: Բեֆանաները շատ են հարստանում և փոշեկուլի խանութ են բացում:
Եվ այդ ժամանակից սկսվում են դժբախտությունները, որովհետև Բեֆանաները, թռչում էին ոչ թե ցախավելներով, այլ փոշեկուլներով և ներս են քաշում ամպերը, գիսաստղերը, մեծ ու փոքր թռչուններին,  օդապարիկները, երկնաքարերը, բնական և արհեստական արբանյակները, փոքր մոլորակները, չղջիկներին և նույնիսկ լատիներեն դասավանդողներին: Իսկ մի Բեֆանա անուշադրության պատճառով մի անգամ ներս է քաշում ինքնաթիռն իր ուղևորներով, և հետո էլ ստիպված է լինում բոլորին տուն հասցնել ծխնելույզով:
Փոշեկուլը լավ բան է, երբ պետք է մաքրություն անել: Իսկ ճամփորդելու համար,  ինչ ուզում ես արա, հին ցախավելն ավելի հարմար է:

Оставьте комментарий