Դասվարների մասնագիտական զարգացման սեմինարի ամփոփում․ քանդակի պարապմունք

Ավարտվեց դասվարների մասնագիտական զարգացման ևս մեկ հետաքրքիր և արդյունավետ փուլ։ Այս անգամ մասնակցեցի քանդակի երկամսյա սեմինարներին։ Այն յուրովի հետաքրքիր էր, և սեմինարների ընթացքում յուրաքանչյուր ձեռքբերած հմտություն՝ գործնականում կիրառելի։ Ձոն ստուգատեսին ընդառաջ կարևոր էր անցնել այս մասնագիտական զարգացման սեմինարը, ձեռք բերել նոր հմտություններ, քննարկել որոշ, գուցե դժվար և անհասկանալի նրբություններ, որոնք անհրաժեշտ են դասվարին իմանալ՝ տեխնոլոգիական գործունեություն կազմակերպելու ժամանակ։ Ալիսա Գևորգյանը մեզ փոխանցեց կարճ ժամանակահատվածի համար բավականին մեծ գիտելիքների և հմտությունների պաշար, որն, անշուշտ, կիրառելի է մեր ամենօրյա աշխատանքում։