Շաբաթվա առաջադրանքներ մայրենիից 30/01-05/02

Գոյական անուն

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական:

Առարկա ասելով հասկանում ենք՝

  • իրեր, oրինակ՝  բարձ, ծառ և այլն,
  • կենդանիներ, oրինակ՝ մուկ, ճնճղուկ և այլն,
  • երևույթներ, օրինակ՝ երազանք, ամպրոպ և այլն,
  • անձինք, oրինակ՝ աղջիկ, դերձակ և այլն,

Գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝ հասարակ և հատուկ գոյականներ,

Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով կոչվում են հասարակ գոյականներ։ Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ գոյականներ։

Բոլոր անունները պատկանում են հատուկ գոյականների դասին։

Գոյականի թիվը

Գոյականը ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թիվը ցույց է տալիս եզակի (մեկ) առակա ինչպես՝ ծառտղա։ Հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ՝ ծառերտղաներ։ Կազմվում է եր և ներ վերջավորությունների միջոցով։ Միավանկ բառերին ավելանում է եր վերջավորությունը, իսկ բազմավանկներին՝ ներ-ը։

Առաջադրանք 1․ Գոյականները խմբավորի՛ր ըստ տեսակի

տուն, ջուր, քար, մարդ, աղջիկ, առյուծ, ձուկ, լիճ, քաջություն, ուրախություն, անձրև, արև․ շոգ, տղա, աշակերտ, համակարգիչ, մայր, Երևան, քամի, ձյուն, ծիծաղ, աթոռ, թիթեռ, գայլ, թռչուն, տատիկ, անկողին, լողավազան, սառույց

  1. իր
  2. կենդանի
  3. անձ
  4. երևույթ

Առաջադրանք 2․ Գրի՛ր հատուկ և հասարակ գոյականներ, յուրաքանչյուրից 10 հատ։

Առաջադրանք 3․ Որոշի՛ր գոյականի թիվը։

Գրքեր, լար, պահարան, տղաներ, վերմակ, վերարկու, թիթեռներ, ծառեր, մրգեր, աչքեր, գնդակ, պարան, հեռախոս, շրջանակ, թռչուն, տներ, մկներ, ծաղիկներ, մրջյուններ, ճանապարհ, ուսուցիչ, լճեր, հաց, հյութ, շուն, կատու, երազ, անձրև, տերևներ

Առաջադրանք 4․ Կազմիր նախադասություններ հետևյալ բառերով, ուշադրություն դարձնելով գոյականի թվին

Թռչուն-

Թռչուններ-

Շուն-

Շներ-

Աչք-

Աչքեր-

Եղանակ-

Եղանակներ-

Оставьте комментарий