Ձմեռային ուսումնական ճամբար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունվարի 9-ից մեկնարկում են ուսումնական օրացույցով որոշված ամենամյա ստեղծագործական, բաց ճամբարները և անհատի օժտվածության բացահայտմանն ու զարգացմանն ուղղված ամենամյա ստուգատեսները:

Դասավանդողի աշխատաժամանակ՝

Արաքս Հովհաննիսյան

Նախագծի ժամկետները՝ 9.01.2023-31.01.2023
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3․3 դասարանի ճամբարականներ:

Նպատակ՝ Հունվարյան ստուգատեսները՝ ուսուցման կազմակերպման, անհատի տաղանդի բացահայտման գործիք

Աշխատանքի ընթացքը՝

Մարմնամարզական նախագծերի, ձմեռային մարզական խաղերի ստուգատես՝
Մարմնամարզության պարապմունքների կազմակերպում բակում, ճամփորդությամբ, Մայր դպրոցի մարզասրահում
Որոնց արդյունքում կրկնում ենք՝

ա.Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ»
բ. Քայլով մարշ տեղում և դանդաղ վազք
գ. Օղակի պտտում
դ. Ցատկեր  2 ոտքով. 1 ոտքով
ե. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծի
զ. Մարմնամարզական պատի վրա բարձրանալ

է․ Ցատկեր
Ձմեռային հեծանվավարություն, ձնախաղեր բակում:

Ձմեռային մարզական խաղեր, ճամփորդություն

Նախագիծը՝ Ձմեռային խաղեր Ջրվեժի անտառապարկում 

Այցելություն թատրոն՝ աբոնիմենտով

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատես.
Գործունեության ձևեր
՝
Բնագիտական փորձեր․ յուրաքանչյուր սովորող համացանցից փնտրում, գտնում է մի հետաքրքիր փորձ, փորձը ներկայացնում է տանը։ Վիդեոնյութի և պատումի տեսքով ներկայացնում է ընթացքը անհատական բլոգում։

Լեգոների, կոնստրուկտորների հավաքում, ռոբոտաշինություն (սովորողները տնից են բերում լեգոները, կոնստրուկտորները)

«Սովորող-սովորեցնող» նախագիծ

Արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում, սովորղների բլոգներում:
Արդյունքում կունենանք բնագիտական փորձերի փաթեթ:

Ճամբարի համագործակցային նախագիծ՝

Ընթերցանություն՝

Ամենօրյա ընթերցանություն, քննարկումներ, համանուն մուլտֆիլմի դիտում, գրքի հետ համեմատում

Հեքիաթ ֆիլմի դիտում քննարկում

Արդյունքները կհրապարակեմ բլոգում։

Ինտելեկտուալ խաղ-ներկայացումներ

Ձմեռային ազգագրական փառատոն

Համագործակցում ենք Մարիամ Մնացականյանի, Մարիամ Մարտիրոսյանի հետ։

  • ազգային խաղերգերի, պարերգերի ուսուցում
  • ծիսական խոհանոց (դդմային բաղադրատոմսերի հավաքում, խոհանոցային գործունեություն)
  • ծիսական տիկնիկների պատրաստում

«Սովորող-սովորեցնող» նախագիծ /3-րդ դասարանի սովորողները 2-րդ դասարանցիներին ծանոթացնում են էդուբլոգս հարթակին

Ճամբարային բանավոր մաթեմատիկա՝ Բանավոր մաթեմատիկա

<<Ինչուիկ>> եռալեզու գրքի ստեղծման մեկնարկ

Ուրախ օտար լեզու՝ անգլերեն

Ուրախ օտար լեզու՝ ռուսերեն

Աշխատակարգ

Оставьте комментарий