Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները

Ուսումնական շրջանի ավարտին այցելեցինք Խամաճիկների պետական թատրոն՝ ամանորյա ներկայացում դիտելու։ Փոքրիկ և տաքուկ սրահը նույնքան գեղեցիկ և ուրախ տրամադրություն հաղորդեց սովորողներին։ Նախ մեզ ողջունեց Ձմեռ Պապիկը և մաղթեց բարի դիտում, ապա սկսվեց ներկայացումը, որը կազմակերպված էր գեղեցիկ դեկորացիայով, պրոֆեսիոնալ դերասանական խաղով և ձայնային էֆեկտներով։

Оставьте комментарий