Դասվարների սեմինար-պարապմունք։ 09․11․2022

1․ 1-3-րդ դասարանների ուսումնական պլանից դուրս գրեք այն, ինչը իրականացվում է։

2․ 1-3-րդ դասարանների ուսումնական պլանից դուրս գրեք այն, ինչը չի իրականացվում։

3․ Մայրենիի ֆլեշմոբը։ Դրա կազմակերպման ձևը, արդյունքները։ Դիտարկումներ, առաջարկություններ։

4․ 2-րդ դասարանի հայոց լեզվի գիրք-տետր։ Առանձնացրե՛ք այն առաջադրանքները, որոնք 6-7 տարեկանների համար դժվար եք համարում։

Սահիկաշարեր

Ուսումնական նյութը առավել հեշտ և հասկանալի մատուցելու համար, իմ աշխատանքում շատ եմ օգտագործում սահիկաշարերը։

Ճամփորդությունների և ճամբարների կազմակերպում

Ինձ և ձեզ բախտ է վիճակվել աշխատել 21-րդ դարի դպրոցում, որը մեզանից պահանջում է անընդհատ նոր մոտեցումներ սովորողներին կրթելու և դաստիարակելու գործում։ Այստեղ գիտելիքի միակ աղբյուրը դադարում է լինել ուսուցիչը։ Ըստ նոր մշակած կոնցեպցիաների, սովորողը գիտելիքի 40 տոկոսը ստանում է արտադասարանական պայմաններում։ Այստեղ ուսուցչի առաքելությունն է դառնում խթանել սովորողների ճանաչողական ոլորտը։ Եվ հենց այստեղ է, որ անսահման է ճանաչողական ճամփորդությունների և ճամբարների ընձեռնած հնարավորությունները։

Читать далее