Ճամփորդություն դեպի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Վայրը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Հասցեն՝ Արշակունյաց պող., 28 շենք (Կոմիտասի անվան զբոսայգում)

Ժամկետը՝ նոյեմբերի 28 ժամը 11:00-ից 13։30
Մասնակիցներ՝ 3.3 դասարանի սովորողներ

Պատասխանատու՝ Արաքս Հովհաննիսյան

Օգնական՝ Սյուզաննա Դանիելյան

Ծնող՝ Մարիաննա Մարգարյան

Վարորդ՝ Սամվել Հարությունյան 091 740173

Մեքենա՝ Ֆորդ տրանզիտ

Նպատակը՝ Ծանոթանալ Կոմիտասի երաժշտական աշխարհին, ամփոփել «Կոմիտասյան օրեր» նախագիծը:

Խնդիրներ

Ծանոթանալ

Ազգային երաժշտական գործիքներին

Ազգային պարերգերին, ավանդույթներին

Կոմիտասի երաժշտական աշխարհին

Այցելում ենք թանգարան հատկացված աբոնեմենտով

Ընթացքը՝ շրջայց թանգարանում, գիդի ուղեկցությամբ կծանոթանանք Կոմիտասի կյանքի, գործունեության հետ։ Կոմիտասի անվան զբոսայգում կերգենք Կոմիտասի երգերը:


Նախապատրաստական աշխատանքներ՝ 

Սովորողները համացանցից գտնում և ընթերցում են Կոմիտասի մասին տեղեկություններ

Անհատական բլոգներում հրապարակում ենք պատում ճամփորդության նախապատրաստական փուլից

Նկարում ենք Կոմիտաս վարդապետին

Ւրականացնում ենք կոմիտասյան երաժշտական ֆլեշմոբ ընտանիքներում

Արդյունքում՝ տեսաֆիլմը դասարանական բլոգում, անհատական բլոգներում ճամփորդության ամփոփում-պատումներ, ամփոփում ենթակայքում

Նախահաշիվ

Յուրաքանչյուր սովորող վճարում է 800 դրամ

Երթուղայինի վճար՝ 8000 դրամ

Ուղեկցորդ 15 հոգանոց խմբի համար- 2000 դրամ, 20 հոգանոց խումբը բաժանվում է երկու խումբի՝ 4000 դրամ

Մուտքավճարը 1 հոգու համար ՝300 դրամ ( 18 հոգու մուտքավճարը՝ աբոնիմենտով), 2 սովորող և օգնական՝ 900 դրամ

Ընդհանուր ծախսը՝ 12900 դրամ։

Ավելացած գումարը՝ 3100 դրամ, կօգտագործենք դասարանի ամանորյա լույսեր գնելու համար։