Համընդհանուր ներառում

Բաղադրիչները՝

  1.  Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ

Վերապատրաստվող խումբ՝ 1-ին խումբ

Վերապատրաստող՝ Լուսինե Ալեքսանյան

Բովանդակությունը՝

1..Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ

Թեմա 1. Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ:

  • Ներառական կրթությունը կրթահամալիրում ․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Ուսումնասիրության նյութեր

Առաջադրանքներ առաջին թեմայի շրջանակներում․

Ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգին, գրել նկատառումներ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Յուրաքանչյուր սովորողի համար, առավել ևս կրթության առանձնահատուկ կարիքով , շատ կարևոր և նշանակալի դեր ունի հենց կրթական միջավայրը, որը առաջին հերթին պետք է լինի ապահով, վստահելի, ջերմ, բաց։ Հենց սա է առաջնային կարևոր գործոնը երեխայի սոցիալական ադապտացիայի համար։ Երկրորդ և կարևոր պայմանը խմբի անձնային որակների և մասնագիտական գիտելիքների և հմտությունների բարձր մակարդակն է։

Եթե խոսենք կրթւթյան առանձնահատուկ կարիք ունեցող սովորողի գնահատման մասին ապա, ըստ իս նաղքան դպրոցական առաջնային գնահատումը մասնագետների և ուսուցիչների կողմից, կարծում եմ կարիք կա, որպեսզի ծնողն ինքը տա որոշակի գնահատում։ Այսպիսով մենք կունենանք ամբողջական պատկեր թե խնդրի լիարժեք ընդունման մասին, որը հիմնականում բացակայում է ծնողի մոտ, և թե ծնողն ամբողջությամբ կներգրավվի գնահատման գործընթացում։

Այն կետը, որ <<Ուղեկցող-մասնագետի ընտրությանը մասնակցում է կրթահամալիրի ներառականության բազմամասնագիտական խումբը, դասվարը, կազմակերպիչը>>, բաց է կամ ոչ լիարժեք վերահսկելի, քանի որ տյուտրի ընտրությունը կատարում է միայն ծնողը։ Այս գործընթացին չի մասնակցում մասնագիտական խումբը։ Կրթական գործընթացում, ճիշտ է, շփումը անընդհատ է երեխա-տյուտր-դասավանդող-ծնող-մասնագիտական խումբ, սակայն մեծամասամբ տյուտրը խնդրով երեխային ուղեկցելու ժամանակ հոգում է զուտ ինքնասպասարկման հմտությունների հետ կապված խնդիրները, այլ ոչ մանկավարժահոգեբանական։

Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 

«Ներառական կրթության բարելավումը կրթահամալիրում» Աննա Գանջալյան
«Ներառական կրթություն» Ազնիվ Գալստյան

«Չկա ներառականություն, չկա մանկավարժություն» Մարիետ Սիմոնյան

Երեք հոդվածնեն ուսումնասիրելուց հետո, կցանկանամ անդրադառնա Աննա Գ․-ի «Ներառական կրթության բարելավումը կրթահամալիրում» հոդվածին։ Հոդվածի առանձնահատկությունն իմ համար այն էր, որ նախ հեղինակը, նաղքան դասավանդող լինելը, խոսում է ծնողի դիրքից։ Այսինքն այստեղ ծնող-դասավանդողը շատ լավ տեղեկացված է մի կողմից կրթահամալիրի ուսումնական միջավայրից, հնարավորություններից, հնարավոր կատարվող աշխատանքներից, իսկ մյուս կողմից գիտակցաբար է ընդունում երեխայի խնդիրը, գիտի այդ խնդրով սովորողների անհատական առանձնահատկությունները, խնդրից ելնող կարիքները։ Եվ այս ամենը համադրելով առաջարկում է ուղիներ և տարբերակներ ներառական կրթության բարելավման համար։

Այս առաջարկները, իհարկե շատ հետաքրքիր էին, սակայն ես կցանկանայի առանձնացնել մի քանի կետ, որը անպայման պետք է հաշվի առնել կազմակերպման ընթացքում։

  • Այսպիսի առանձնացման ժամանակ հնարավոր է սովորողի մոտ առաջանա խմբից առանձնանալու, օտարանալու զգացողություն, իրեն սկսի համարել այլ, տարբերվող մյուսներից
  • Նման խմբեր կազմելու արդյունքում կրթության առանձնահատուկ կարիք ունեցող սովորողը կսկսի իրեն համարել որպես այ, փոքրիկ խմբի պատկանող
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների խումբ ստեղծելու ժամանակ (հոդվածում նշվում էր մինչև 8 հոգանոց խումբ) պետք է անպայման հաշվի առնել խնդիրները, և երեխայի կարիքները, հոգեբանամանկավարժական գնահատումը․ օրինակ՝ մեկ խմբում, ենթադրենք ֆիզկուլտուրայի դասաժամին 2 կամ ավել աուտիզմով հիվանդ երեխայի մասնակցությունը կարող է անարդյունավետ լինել թե տվյալ երեխայի և թե խմբի մյուս անդամների համար

Թեմա 2. Սովորողների կրթական կարիքները, բազմազանության տեսակները, հաճախ հանդիպող կրթական կարիքների առանձնահատկությունները:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթությունը գործնականում (ուսումնամեթոդական ձեռնարկ): Հեղինակ՝ Սյուզաննա Պետրոսյան

Թեմային առնչվող նյութեր (նյութեր, տեսանյութեր, գործնական խորհուրդներ)Երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Սովորողների կրթական կարիքների բացահայտում և գնահատում:

Թեմա 3. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ դպրոցական, տարածքային և հանրապետական մակարդակներ

Առաջադրանքներ թեմայի շրջանակներում․

Ծանոթանալ Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգին, ըստ առաջնայնության դուրս բերել հինգ դրույթներ և հիմանվորել կարևորությունը: Անել կարգին ուղղված առաջարկներ:

Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ

Դրույթ առաջին․ <<Աջակցության խմբի կազմում ընդգրկվում են հաստատության ուսուցչի օգնականը(ները), հատուկ մանկավարժը(ները), հոգեբանը, սոցիալական մանկավարժը և բուժքույրը: Եթե հաստատությունում չկան նշված մասնագետները, ապա նրանք հրավիրվում են տվյալ հաստատությունը սպասարկող Տարածքային կենտրոնից: Դպրոցական մակարդակում աջակցության խումբը, սերտ համագործակցելով ուսուցիչների և սովորողի ծնողների հետ, իրականացնում է դպրոցական մակարդակում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն ու կրթության արդյունավետ կազմակերպումը>>։ Այս դրույթն առավել քան կարևոր է, քանի որ կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխայի հետ աշխատանքը պահանջում է համակողմանի և ներդաշնակ զարգացում։ Պետք է աշխատանքի մեջ ներառված լինեն սոցիալական խմբի մասնակից բոլոր անդամները, իսկ նպատակը հստակեցված և համաձայնեցված մասնագիտական խմբի հետ։

Դրույթ երկրորդ․ <<Եթե սովորողին տրամադրվող ծառայությունը պահանջում է համապատասխան հարմարեցված տարածք, սարքավորումներ և գույք, ապա Տարածքային կենտրոնը կարող է, ծնողի համաձայնությամբ, ԱՈՒՊ-ով նախատեսված աջակցող ծառայությունները սովորողին տրամադրել կենտրոնում>>։ Կան սովորողներ, ում հետ աշխատանքը պահանջում է առավել նեղ մասնագետների աջակցություն, օրինակ անհրաժեշտ է ֆիզոթերապևտի, հիպոթերապևտի կամ այլ մասնագետի աջակցություն, որի համար նաև անհրաժեշտ են համապատասխան պայմաններ, որը դպրոցը չի կարող ապահովել, սա մեծ աջակցություն է թե սովորողի և թե ծնողի համար, քանի որ նաև տվյալ ծառայությունները մատուցվում են անվճար սկզբունքով։

Դրույթ երրորդ․ <<Երեխայի Անհատական թղթապանակի և նրա անձնական կյանքի տվյալները գաղտնի են և չեն փոխանցվում երրորդ անձանց՝ առանց ծնողի գրավոր համաձայնության: Տվյալների փոխանցումը երրորդ անձանց՝ առանց ծնողի համաձայնության, հնարավոր է միայն ՀՀ օրենքով սահմանված կարգով և դեպքերում>>։ Յուրաքանչյուր աշխատանքի մեջ գաղտնիության սկզբունքը կարևորագույններից է։ Պահելով այս սկզբունքը, չես հատում անձի իրավունքների սահմանը։

Դրույթ չորրորդ․ <<Վկայագրված երեխայի առաջընթացը կամ հետընթացը գնահատելու համար յուրաքանչյուր տարի իրականացվում է վերագնահատում>>: Եթե չիրականացնենք վերագնահատում, սովորողի մոտ չենք կարող գրանցել նկատելի ձեռքբերումներ, հակառակը չգնահատելուվ երեխայի՝ տարվա ընթացքում ձեռք բերած առաջընթացը, կամ հետընթացը, մենք ուղղակի այդ սովորողին կտանենք դեպի լճացում։

Դրույթ հինգերորդ․ <<Եթե կրթության ցանկացած փուլում երեխայի մոտ նկատվում են կայուն դժվարություններ, որոնք խանգարում են երեխային իր կարողությունների չափով մասնակցություն ունենալ ուսումնառության գործընթացում, ապա ուսուցիչը, համաձայնեցնելով երեխայի ծնողի հետ (Ձև 1), գրավոր դիմում է դպրոցի տնօրենին՝ իրականացնելու երեխայի դպրոցական մակարդակի Գնահատում>>։ Այս դրույթը նպաստում է, որ երեխայի զարգացման ցանկացած փուլում նկատած դժվարությունը ժամանակին դուրս հանենք և փորձենք հաղթահարել, հակառակ դեպքում այն կարող է գնալ դեպի բարդացում, որն է իր հետևից կառաջացնի բազմաթիվ այլ խնդիրներ։

Առաջարկներ․

Ըստ կարգի <<Դպրոցական մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն սովորողներին, ովքեր սահմանված կարգով գնահատվել և ճանաչվել են որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող>>: Սակայն հաշվի առնելով այս կամ այն իրավիճակները, տրավմաները, որոնք ուղղակիորեն նպաստում են սովորողի մանկավարժահոգեբանական վիճակին, կարծում եմ պետք է դպրոցըբ աջակցի և որոշակի աշխատանքեր ուղղի նաև նման սովորողների հարցում։ Օրինակ․ արդիական թեմա, որը վերջին 2 տարվա մեջ շատ ենք հանդիպել․ երբ պատերազմից տուժած երեխան փոխում է միջավայրը, նոր սոցիալական խումբ է մտնում և ունի հոգեբանական արդեն իսկ առաջացած տրավմա։ Նման սովորողների հետ հոգեբանի և սոցիալական մանկավարժի աշխատանքը առավել քան կարևոր է։ Եթե համապատասխան կենտրոնը չի կարող տրամադրել մասնագետ աշխատանքներն իրականացնելու համար, ապա ըստ առաջնային գնահատման, դպրոցը կարող է կցել մասնագետ, լրացուցիչ աշխատանքերի համար։

Ծանթոանալ Դպրոցական մակարդակի գնահատման գործիքակազմին, կատարել մեկ գործնական աշխատանք՝ կարիքի գնահատում:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում (մեթոդական ուղեցույց -ձեռնարկ)

Ուսումնասիրեցի ուղեցույց-ձեռնարկը և ըստ կարիքի գնահատեցի ԱՄ-ին։ Տե՛ս կցված ֆայլը։

Թեմա 4. Ներառող դասավանդում. Ռազմավարություններ, մեթոդներ, մոտեցումներ

Սովորողների ուսումնառություն ոճերը և ռազմավարությունները:
Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), ներառող դասավանդում:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթության ռազմավարություններ (դասագիրք)

Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), տեսանյութեր, Մանուկ Խաչատրյան

Ուսուցման համընդհանուր ձևավորում, տեսանյութ,  Արմինե Ավագյան, Վերգինե Եսայան

Համատեղ դասավանդման մոդելներ

Առաջադրանքներ թեմայի շրջանակներում․

Ծանոթանալ ներառող դասավանդման հիմանկան սկզբունքներին, այդ թվում համատեղ դասավանդման մոդելներին, ուսումնառության համընդհանուր ձևավորմանը, սովորողների ռազմավարություններ, ուսումնկան ոճերին մեթոդներին, մոտեցումներին: Կազմակերպել քննարկում:

Համատեղ դասավանդման մոդելների մասին գրել հինգական նկատառումներ՝ առավելությունները և թերությունները:

  • Աջակցող դասավանդման ժամանակ, քանի որ դասարանում աշխատում են 2 ուսուցիչ, շատ կարևոր է, որ մատուցվող թեման նախապես միասին քննարկեն։ Այսինքն այստեղ շատ կարևոր է համաձայնեցվածությունը։ Պետք է աջակցող մասնագետը, լինի զուտ օգնականի դերում, իսկ ուսուցիրչը՝ առաջնորդի։
  • Զուգահեռ դասավանդման մոդելը ենթադրում է տարանջատում, առանձացում, դասակարգում, որն իմ կարծիքով սխալ մոտեցում է։ Դասարանում միշտ էլ լինում են ուժեղ կամ թույլ ընդունակություններով սովորողներ, սակայն խմբում աշխատելով թույլ սովորողն ընկերոջից լսելով այսպես թե այնպե սովորում է։
  • Թիմային դասավանդման մոդելը համագործակցային նախագծային ուսուցման լավագույն տարբերակներից է, երբ մեկ նախագծի շրջանակներում հնարավոր է ներգրավել 2 և ավել մասնագետներ և կազմակերպել հետաքրքիր և արդյունավետ աշխատանք։
  • Այլընտրանքային դասավանդման մոդելը արդյունավետ կլինի ԿԱՊԿՈւ աշակերտների հետ դասարանի պայմաններում, եթե աշխատանքը անընդհատ կազմակերպվի ներկայացումներով, այսինքն կապը փոքր խմբի ր մեծ խմբի միջև չկտրվի։
  • Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդելը առավել նպատակահարմար և արդյունավետ է կիրառել միջին և ավագ դպրոցի սովորողների հետ, ինչպես նաև մասնագիտական կրթության խմբերում։ Կրտսեր դպրոցականների հետ կիրառության ժամանակ, կարծում եմ, այս մոդելը պետք է միացնել զուգահեռ դասավանդման մոդելին, որտեղ երկրորդ ուսուցիչը կկատարի օգնականի դեր։

Ուսումնասիրել հետևյալ երկու հոդվածները, գրախոսել դրանիցից մեկը:

Ինչպես են տեխնիկական միջոցները փոխում հատուկ կարիքով սովորողների համար կրթությունը, Աննա Օհանյան

«Միասին» նախագիծը՝ որպես համագործակցության արդյունավետ ձև, Արևիկ Բաբայան

Անդրադառնամ Աննա Օհանյանի հոդվածին, որն այժմ բավականին արդիական է։ Տարեցտարի տնտեսության և տեխնիկայի զարգացումը, անընդհատ նոր միջոցների ներդրումնն ու կիրառումը, այս ամենին զուգահեռ հասարակության պահանջների փոփոխությունը ենթադրում է նաև հատուկ կարիքով սովորողների համար համապատասխան պայմանների ստեղծում։ Թվային և տեղեկատվական միջոցների բազմազանությունը թույլ է տալիս բազմաթիվ խնդիրների լուծման համար ստեղծել առավել մատչելի պայմաններ և ուղիներ։ Այդ պայմանները պահանջում են համապատասխան գործիքների կիրառություն։ Հնարավու է ուսումնական տարածքը շատ հարմարավետ և մատչելի լինի խնդիր չունեցող սովորողների համար, սակայն լինեն անհարմարություններ կամ դժվարություններ, որոնք խոչընդոտ կարող են լինել ԿԱՊԿՈՒ սովորողների համար, և հենց այստեղ նորարարական տեխնոլոգիաների կիրառումը մեծ օգնություն կարող է լինել։ Ելնելով խնդրից պետք է մշակվի, փորձարկվի և ներդրվի երեխայի համար հստակ ծրագիրը։ Այն կարող է լինել ամենապարզագույնից սկսզծ, օրինակ ձայնային էֆեկտների, գույների պատկերների կիրառում, մինչև հստակ, ուղղված կոնկրետ խնդրին (տեսողություն, լսողություն, շարժողական համակարգ․․․)։

Թեմա 5. Կրթական ծրագրերի հարմարեցումներ, տարբերակված ուսուցում, անհատական ուսուցման պլանավորում

Կրթական ծրագրերի հարմարեցումները, առանձնահատկությունները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրթահամալիրում կիրառվող օրինակ)՝ ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններ

Համատեղ դասավանդում, Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել, տեսանյութ

Առաջադրանքներ թեմայի շրջանակներում

Ծանոթանալ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում գործող կրթական ծրագրերայինի հարմարեցումներին (առկա,հեռակա, հռավար, անհատական դասացուցակով աշխաանք) առանձնահատկություններին:Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրաթահամալիրում կիրառվող), ուսուցման պլանավորում (օրինակելի ձև և կրթահամալիրում կրականացվող հմընդհանոուր ներառական կրթությունից բխող առանձնահատկություններ):

Գրել ԱՈւՊ-ին վերբերվող հինգ նկատառում:

  • Շատ կարևոր է անդրադարձը 5-րդ կետին, որն է <<ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐը>>։ Սա կնպաստի թե խնդրի առավել խորը ուսումնասիրմանը և թե առավել մասնագիտացված մոտեցմանը, մանրակրկին և ուղղորդված աշխատանքին։
  • Շատ կարևոր է, որ ԱՈւՊ-ի լրացման արդյունքում ոչ մի անհամաձայնություն չլինի մասնագիտական խմբի և ծնողի կարծիքների միջև, լինելու դեպքում էլ կրկին դիտարկել սովորողին։
  • Սովորողի կրթության երկարաժամկետ նպատակները սահմանելիս հիմնվել առկա գիտելիքների կարողությունների և հմտությունների մակարդակի վրա։ Նաղքան երկարաժամկետ նպատակը սահմանելը դնել կարճաժամկետ նպատակներ և հետևել զարգացման ընթացքին, առանձնացնել այն դժվարությունները, որոնք խանգարում են կրթական գործընթացում, ապա, ըստ դրա դնել երկարաժամկետ նպատակ։
  • Իններորդ կետում ավելացնել ընտանեկան նախագծերը, ընտանիքը որպես ուսումնական միջավայր։
  • Սովորողի ԱՈւՊ-ի ստեղծման հիմք ընդունել նախորդ տարվա 3-րդ և 4-րդ ուսումնական շրջանների աճի բնութագիրը, որպես ուղեցույց։

  • Թեմա 6. Համագործակցությունն ու փոխհարաբերությունները ներառական կրթության համատեքստում:
  • Սովորող-սովորեցնող նախագիծ
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Ուսումնական ճամբարներ
  • Խմբային աշխատանքներ
  • Համագործակցային նախագծեր
  • Ընտանեկան նախագծեր

Առաջադրանքներ թեմայի շրջանակներում

Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 

Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան — թարգմանություն անգլերենից՝ Յուրա Գանջալյան

Անհրաժեշտ պայմաններ և հարմարեցված միջավայր յուրաքանչյուր սովորողի համար Քնարիկ Ներսիսյան

Անդրադառնամ վերջին հոդվածին․ Միջավայրը այն կենսարար ուժն է, որը նպաստում է անձի ձևավորմանն ու զարգացմանը։ Եվ հենց միջավայրում է անհատը ձևավորվում, ձեռք բերում սոցիալական որակներ և դառնում անձ։ Լինի դա սոցիալական խումբ թե տարածք, առաջին հերթին պետք է երեխայի մոտ ստեղծվի այդ միջավայրի մասին ապահովության զգացում։ Միայն ապահովության զգացում ունենալուց հետո սովորողը կփորձի մտնել, շփվել, տեսնել, զգալ, դրսևորել իր այս կամ այն ցանկությունները կամ որակները։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի համար առավել ևս միջավայրը կարևոր դեր ունի։ Նախ, խնդրից ելնելով, անհրաժեշտ է միջավայրը հարմարեցնել երեխայի պահանջներին, լինի դա հենաշարժողական խնդրով, աուտիզմով հիվանդ, ՄՈՒկ-ով, տեսողության կամ լսողության խանգարմամբ կամ այլ։ Յուրաքանչյուր խնդրի պարագայում անհրաժեշտ է անհատական մոտեցում։ Ապահով և հարմար ուսումնական տարածքը կնպաստի ԿԱՊԿՈւ սովորողներին ինքնադրսևորվել, նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել։ Կարդալով հոդվածը հիշեցի մի քանի տարի առաջ Հարավային դպրոցի սովորողներից մեկին, ով ոչ մի կերպ չէր ադապտացվում միջավայրին, աշխաատանքի ընթացքում դասվարը տարբեր մեթոդներ էր փորձում երեխային ներառելու նպատակով, սակայն անարդյունք։ Փորձեցի սովորողի հետ այցելե ուսումնական ագարակ և փորձել կենդանիների հետ աշխատանքը, որպես ուսումնական գործունեության մաս և ի ուրախություն բոլորիս, Գ-ն այնքան ոգևորվեց այդ միջավայրում, որ հաջորդ օրվանից սկսած սկսեցինք ուսումնական ներառման մեջ գրանցել հաջողություններ։ Պատումը՝ այստեղ։

Սահմանների ջնջումը ոչ միշտ կտա ցանկալի արդյունք, կան խնդիրներ, որոնց առկայության դեպքում սովորողն ունի, ստեղծել է իր ապահով տարածքը և ցանկացած ներխուժում այդ տարածք կարող է դրսևորվել պատասխան ագրեսիվ վարքով, անհանգստությամբ կամ տագնապով։ Կան սովորողներ ում համար անհրաժեշտ է ուղղակի այդ տարածքը սահմանել, որ նա իմանա որ բացի իրենից դիմացինն էլ ունի անհատական տարածք։

Թեմա 7. Իրավիճակների լուծումներ (ինքնուրույն աշխատանք)

  • Ուսումնական նյութեր
  • Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ
  • Ինքնակրթություն

Оставьте комментарий