«ՏԱՐԻՔԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ»

Առարկայի դասավանդման ժամաքանակն ու կրեդիտը՝ 10 ժամ, 1 կրեդիտ

Տևողությունը՝ 19.09-23.09

Ժամը՝ 14:30-15:15

Մասնակիցներ՝ 1-ին խումբ

Տարիքային հոգեբանություն. վերապատրաստող՝ Տաթև Ավետիսյան, 

էլ. փոստի հասցե t.avetisyan@mskh.am (Ավագ դպրոց, 3-3 լսարան)

Թեմա 1․ Սովորողի հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում / նյութ կրտսեր , միջին , ավագ դպրոցականների հոգեկանի զարգացման վերաբերյալ/։

Աշխատանքի ընթացքը՝

Տեսական փոքրիկ նոր նյութի ուսումնասիրությունից հետո խմբային աշխատանքի կազմակերպում, որի ընթացքում մասնակիցները դուրս են բերում տարիքային փուլերին բնորոշ առանձնահատկությունները,համեմատություններ, զուգահեռներ տանելու համար։

Ըստ տարիքային փուլերի մասնակիցները կկազմեն հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ:

Աշխատանքի ամփոփում-քննարկում

Տարիքային հոգեբանությունը ընդհանուր հոգեբանության կարևոր ու հեռանկարային բաժիններից մեկն է:

Այս գիտության ուսումնասիրության օբյեկտը անձն է՝ իր զարգացման տարբեր փուլերում։

Այն զբաղվում է աճող և զարգացող մարդու հոգեկան, իմացական գործընթացների, հոգեկան հատկությունների ու հոգեվիճակների տարիքային զարգացման ու ձևավորման, տարիքային ճգնաժամերի հիմնախնդիրներով։

Անդրադառնանք տարիքային հետևյալ փուլերին

Կրտսեր դպրոցական տարիք (1-4րդ դաս)Միջին դպրոցական տարիք (11-15տ)Ավագ դպրոցական տարիք (17-15տ)
գործողությունները՝ կամածին (հիմնական հոգեբանական առանձնահատկություն)դեռահասության ճգնաժամՀիշողություն՝ վերացական, բանավոր տրամաբանական, կամածին
կառավարելի
Գործունեության առաջատար ձևը՝ ուսումֆիզիոլոգիական հասունացում, հորմոնալ աճմտապահումը՝ իմաստային
ուշադրություն
Ոչ կամածին
Վաղ կդ շրջանում՝ ցրված
Հուզական անկայունությունՄասնագիտական կողմնորոշում
մտածողությունը՝ նախ սովորողն ունի ակնառու գործնական մտածողություն, որը փուլի ավարտին անցում է կատարում ակնառու պատկերայինի<<ես>> կոնցեպցիա, ես կերպարների համակարգՈւշադրությունը՝ կամածին։ Սովորողը հեշտությամբ կարողանում է տեղափոխել ուշադրությունը, կենտրոնանալ այս կամ այն գործունեության վրա
խոսքային մակարդակի (ֆենոմատիկ լսողություն) զարգացումկոնֆլիկտային վարքէ ինչպես ներանձնային, այնպես եմ միջանձնայինՄտածողության զարգացումը հանգեցնում է դիտողականության զարգացմանը
զարգանում է մանր և խոշոր մոտորիկաինտելեկտուալ ոլորտի քանակական և որակական զարգացումԲառապաշարը հարուստ է և առավել ճկուն
Զարգանում է երևակայությունըՉափահասության զգացումՈւնի բավականին ձևավորված աշխարհայացք, դիրքորոշումներ, արժեքային համակարգ
հիշողությունները հիմնված են հուզական տպավորությունների վրաակտիվ, ինքնուրույն ստեղծագործական ճանաչողական պահանջմունքԵրևակայությունը բնութագրվում է ինքնատիրապետման առանձնահատկություններով
տարիքային փուլի ավարտին նյութը առավել լավ է տրամաբանում, վերլուծում, մտապահումԳործունեության առաջատար ձևը՝ ուսումինքնակողմնորոշում, նախապատրաստություն հասուն կյանքի
առանձնանում է 7 տարեկանի ճգնաժամըԱնցում վերացականից կոնկրետ տրամաբանական մտածողությանԿյանքի իմաստի որոնում
Տեղի է ունենում ֆիզիոլոգիական փոփոխություններ՝ հասակ, գլխի, մարմնի կառուցվածք,Տրամաբանական հիշողությունպատճառհետևանքային կապերի ստեղծում
Փոխվում է ինքնագիտակցությունը, տեղի է ունենում սոցիալական ես-ի ձևավորումԳրավոր և բանավոր խոսքի զարգացումինքնադաստիարակության հակումներ
Սեփական գործողությունները և մտքերը վերլուծելու կարողությունՎարքային դրսևորումներ
Հուզական անկայունություն
իմպուլսիվություն
ինքնավնասման հակումներ
առավել կայուն հուզական ոլորտ
խմբում ներգրավվելու կարողությունՀետաքրքրությունների բազմազանությունՃանաչողական և ստեղծագործական ակտիվության բարձրացում
Իրեն որպես ուսումնական գործընթացի սուբյեկտ գիտակցելու կարողությունԹերարժեքության կամ գերարժեքության զգացումԳործողությունները՝ գիտակցված, կամային, նպատակաուղղված և կազմակերպված են
Կրտսեր դպրոցականին հատուկ են ադապտացիայի դժվարությունները, որոնք կարող են դրսևորվել հետևյալ կերպ․
ագրեսիվ վարք
արգելակում
տագնապ, դեպրեսիա
վախ․․․
Ինքնագնահատականի ձևավորում, որի վրա մեծ ազդեցություն է ունենում ընտանիքը, ընկերները, առհասարակ այն սոցիալական խմբերը, խմբերի արժեքները, որում գտնվում է երեխանԲարոյական նորմերի, համոզմունքների, վարքի և գիտակցության դերի ուժեղացում

Թեմա 2. Ուսումնական հետաքրքրություններ

Տեսասահիկով կներկայացվի սովորողի ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունների մասին պատմող փոքրիկ նյութ /կրտսեր, միջին, ավագ դպրոցականների շրջանում/ -քննարկում, նոր նյութի ամրապնդում։

Քննարկում, հարց ու պատասխանների միջոցով դուրս ենք բերում սովորողի հետաքրքրությունների խթանմանն ուղղված քայլերը, դրանց զարգացման ուղիներն ու առանձնահատկությունները

Մասնակիցներին կհանձնարարվի ընթերցման նյութ Դպիր-ից՝ Ուսումնառությունն առանց ուսուցման

Գործնական աշխատանք

ուսումնական հետաքրքրությունները կրտսեր դպրոցում

Ուսումնական նյութը տեղափոխել գործնական դաշտ

Նախորդ օրվա հոդվածի քննարկում, ամբողջացում, /10-15 րոպե/, ապա զույգերով գործնական խմբային աշխատանք

Ուսումնական գործընթացում նյութի ուսուցանման մեթոդներ

Խոսքային մեթոդ․ ուսումնական գործընթացում օգտագործում ենք զրույց, պատմություն, բացատրություն։ Զրույցը կազմակերպում ենք խմբային կամ զւյգերով քննարկումների տեսքով։ Խմբային զրույցի ժամանակ թեմայի շուրջ նախ սովորողներին տալիս եմ որոշակի ինֆորմացիա, ապա ըստ դրա, և իրենց՝ արդեն ունեցած ինֆորմացիայի պաշարի, կազմակերպում ենք զրույցը։ Զույգերով աշխատանքի ժամանակ նույնպես տրվում է հստակ թեմա, որը սովորողները քննարկում և ներկայացնում են։

Բացատրությունը, կարելի է ասել իրականացնում ենք անընդհատ, սկսած նոր բառի բացատրությունից, մինչև հասկացության, առակի, որևէ այլ թեմայի շուրջ։

Դիտում․ բնական օբյեկտների, երևույթների դիտում ուսումնական գործընթացում, հեղինակային կրթական ծրագիրը թույլ է տալիս այս մեթոդի լայն կիրառությունն ամենուր՝ դպրոցում, ընտանիքում, չամփորդությունների ժամանակ։

Դիտում բնության մեջ․ այս հնարը ես շատ եմ օգտագործում ճամփորդությունների ժամանակ բնության երևույթների, այս կամ այն հասկացությանն ուղղված դիտման ժամանակ։ Օրինակ․ դասի ընթացքում որքան էլ բացատրես, թե ինչ է գետի ընթացքը, երեխայի մետ հնարավոր է չտպավորվի, սակայն ճամփորդության ընթացքում տեսնելով, այդ ընթացքում բացատրելով, ապա, թեկուզ, քայլելով ընթացքին զուգահեռ, երեխայի մոտ միանգամից կձևավորվի ընդհանուր պատկերացում։

Հետազոտական աշխատանք․ այս կամ այն նյութը ուսումնասիրելիս շատ կարևոր է սովորողին տալ հնարավորություն նյութի շրջանակներում կատարել հետազոտական աշխատանք․ երբ սովորողը կկարողանա ինքնուրույն փնտրել, գտնել, ամբողջականացնել, առանձնացնել առաջնայինը երկրորդայինից, ապա իր իմացածը ներկայացնել, փոխանցել մեծահասակին կամ համադասարանցիներին։

Ուսուցման ժամանակ աղյուսակների, դիագրամների, սահիկաշարերի օգտագործումը բավականին արդյունավետ է լինում, այսպիսով սովորողն առավել լավ է ընկալում, հիշում, համեմատում։ Օրինակ մայրենիի հմտությունների զարգացման ընթացքում <<բառ>> թեման մատուցելու ժամանակ օգտագործել եմ հետևյալ սահիկաշարը, որը բավականին մատչելի էր սովորողների համար և հեշը ւնկալելի։

Թեմա 3․Ուսումնառության ոճեր — տեսական նյութը հետևյալ վերնագրերով՝

  • Ուսումնական ոճերի տեսակներն ըստ սովորողի նախասիրության`

ակտիվ, ռեֆլեկտիվ, պրագմատիկ, գործնական/, տեսական

  • Ուսուցանելու ոճերի տեսակները`

տեսողական, լսողական, գրելու-կարդալու, բոլորը մեկում 

  • Դրանց արդյունավետ կիրառումը ուսումնառության գործընթացում

Գործնական պարապմունքին ներկայացնել՝

Ընտրել որևէ առարկայից թեմա և դրա շուրջ կազմել, ապա կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները: Ընտրել ավագ, միջին, կրտսեր տարիքային փուլերից որևէ մեկը: Ներկայացնել փոքրիկ զեկույց-դիտարկում արդյունքների մասին:

Գործնական աշխատանքի ամփոփումը կներկայացվի բլոգում։

23․09 օրը կազմակերպեցինք ուսումնական ճամփորդությմբ։ Աշխատանքն իրականացրել ենք կրտսեր դպրոցական տարիքի սովորողների հետ։ Ճամփորդության նպատակն էր բարձունքի հաղթահարում, անկախության տոնը բարձունքին նախագծով։

Մեր բոլոր ճամփորդություններն իրականացնում ենք մի քանի փուլով, ընտրելով ուսուցանման տարբեր ոճեր։ Նշեմ, որ ուսուցանման այս կամ այն ոճը ընտրում է դասավանդողը, համապատասխանեցնելով ուսուցանվող նյութին։

Ուսուցման ոճ հասկացության տակ հասկանում ենք մանկավարժական մոտեցում, որը հաշվի է առնում սովորողների անհատակա առանձնահատկությունները ուսումնական նյութի ընկալման ժամանակ՝ 3 սենսոր համակարգերից մեկում (տեսողական, լսողական, սենսոր)

Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ։

Նախապատրաստական փուլ

Նախ ուսուոմնական գործընթացում օգտագործել ենք ուսուցանման լսողական ոճը․ տեղանքի, բարձունքի, Անկախության տոնի մասին ինֆորմացիայի բանավոր հաղորդում սովորողներին, անվտանգության, ճամփորդական կանոնների քննարկում, հարց ու պատասխան, արդեն ունեցած ինֆորմացիայի հաղորդում ընկերներին՝ Եթե ունեն անհատական ճամփորդական փորձ տվյալ տարածաշրջան, կամ որևէ հետաքրքիր տեղեկություն։

Տեսողական ոճ․ Թուխ Մանուկ եկեղեցու մասին ֆիլմի դիտում, քննարկում։ Մարդկանց մեծամասնության համար ընկալման հիմնական տեսակը հանդիսանում է տեսողականը։ Խեսելով տեսողական ոճի մասի, ենթադրվում է փոխադարձ գործընթց՝ ուսուցչից աշակերտին և աշակերտից ուսուցչին։

Գրելու և կարդալու ոճ․ Սովորողները Գուգլ որոնողական ծրագրով փնտրում են անհրաժեշտ ինֆորմացիան, կարդում, ապա իրենց իմացածը տեղադրում անհատական բլոգներում, պատասխանում նախապես առանձնացված առաջնային հարցերին։ Գուգլ մապս ծրագրով գծում ենք ճամփորդության քարտեզը։

Քանի որ գրավոր խոսքը ենթադրում է ոչ ուղղակի շփում, այն պետք է լինի առավել հստակ, պարզ, մտածված և կառուցողական, քանի բանավորը։ Գրավորը հանդիսանում է առավել բարդ քան բանավորը, և պահանջում է առավել շատ փորձ, քանի որ նրա արդյունքը պետք է լինի տեքստը, որը մատչելի և հասկանալի է կարդացողի համար։

Բարձունքը հաղթահարելուց հետո շանոթացանք տարածքին, եկեղեցուն, պատմությանը, չափեցինք ջերմաստիճանը, համեմատեցինք, կազմակերպեցինք բացօթյա պլեներ՝ նկարեցինք օրվա մեր տպավորությունները (նպատակի մեջ անպայման շեշտել էինք, որ պետք է լռենք և լսենք բնության ձայները, փորձենք նաև դա արտացոլոլ մեր աշխատանքում)

Ճամփորդության ամփոփումը ներկայացրեցինք տեսանյութի և պատումի տեսքով դասարանական բլոգում, իսկ անհատական բլոգներում՝ պատումների տեսքով։

Ուսումնական ոճը սովորողի նախասիրություններով է պայմանավորված։

Խոսելով կրտսեր դպրոցական տարիքի սովորողների նախասիրությունների մասին, նշեմ, որ աշխատելով 5 տարեկաններից մինչև 3-րդ դասարանցիների հետ, մտածում էի, որ ուսումնական ակտիվ ոճը առավել հատկուկ կլիներ առաջին, երկրորդ դասարանցիների համար, սակայն 3-րդ դասարանի հետ աշխատանքս հակառակն ապացուցեց․ 3-րդ դասարանցին առդեն ունի կուտակած որոշակի գիտելիքների և հմտությունների պաշար նև ամեն կերպ ցանկանում է ի ցույց դնել այն, օգտագործել իր իմացածը ուսումնական գործընթացում, ինչպես նաև այս ամենին զուգահեռ ակտիվորեն վերցնում է ցանկացած նոր ինֆորմացիա, հարմարեցնում իրեն, կատարում արդեն որոշակի համեմատություններ, արտահայտում սեփական կարծիքը։ Ուսուցման ակտիվ ոճը հենց այս տարիքին է առավել բնորոշ․ ամենուր սովորում ենք՝ ճամփորդելով, խաղալով, քայլելով, զրուցելով։

Այս տարիքային փուլին հատուկ է նաև արտացոլող ուսուցման ոճը․ երեխան վերցնում է ուսուցչի տվածը, համեմատում, վերլուծում, ապա փորձում վերադարձնել արդեն իսկ իր կուտակած գիտելիքի տեսքով։ Սովորոակն քննարկումների մեջ շատ պարզ երևում է այս ոճը․ երբ երեխան թեմայի շրջանակներում սկսում է մտնել երկխոսության մեջ ուսուցչի կամ համադասարանցիների հետ։

Թեմա 4․ Արդյունավետ կառավարում և հաղորդակցում

Յուրաքանչյուր մասնակից փորձում է կարճ ներկայացնել ի՞նչ է հաղորդակցումը և կոնֆլիկտը։ Ապա տեսասահիկով կներկայացվի նոր տեսական նյութը։

Կարճ քննարկում երեք խմբով /կրտեեր, միջին , ավագ/՝ ‹‹դասաարանի արդյունավետ կառավարման վարքի ձևերը›› խորագրով:

Ապա կառաջադրվի որևէ կոնֆլիկտային դեպքի քննարկում, ապա խնդրի լուծում։

Հավելյալ ընթերցանության նյութ՝

Կոնֆլիկտ: Կոնֆլիկտաբանություն:

Կոնֆլիկտների դրական ու բացասական կողմերը

Դասարանում արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ

Դպիր՝ Մակարենա Գոնսալեսը դասարանում առաջ եկած կոնֆլիկտների, պատժի մասին,թարգմանությունը՝ Ն. Բարսեղյան

Դասընդացի ամփոփում

Հենց դասընթացի թեման իմ հոգեհարազատ և ամենասիրելին էր։ Հոգեբանությունն այն ոլորտն է, որը ես 6 տարի ուսումնասիրել եմ և անընդհատ ցանկություն ունեմ ուսումնասիրելու և էլ ավելին իմանալու, իմացածս հարստացնելու։ Միշտ երազել եմ աշխատել իմ մասնագիտությամբ՝ որպես հոգեբան, սակայն այն աշխատանքը որը հիմա եմ կատարում, երևի թե ամենամոտն է իմ մասնագիտությանը։

Դասընթացը իմ համար շատ հետաքրքիր և արդյունավետ էր, պրակտիկորեն բոլոր շոշափված թեմաները կիրառելի։

Ուսուցումը ուսուցչի և աշակերտի համատեղ գործունեությունն է, այստեղ կարևոր է թե մեկի և թե մյուսի անհատական առանձնահատկությունները և որակները։

Մանկավարժությունը պահանջում է շատ պատասխանատու և լուրջ մոտեցում ուսուցման և դաստիարակության հարցում։ Այստեղ յուրաքանչյուր սխալ կամ բացթողում կարող է ճակատագրական լինել զարգացող երեխայի համար։ Այդ է պատճառը, որ ուսուցիչը պետք է լավագույնս տեղյակ լինի երեխայի տարիքային առանձնահատկություններից և ճգնաժամային շրջաններից։ Իմանա որ տիպի երեխայի հետ ինչ ձևով շփվի, ինչպես (ուսուցման և ուսումնական ոճեր) կազմակերպի ուսումնական գործընթացը, որպեսզի բոլորին հետաքրքրի և ներգրավի։

Оставьте комментарий