Դիրքորոշում և արժեք, երրորդ, չորրորդ, հինգերորդ հանդիպում

Չորրորդ հանդիպում

Կարդացե՛ք հետևյալ մշակումները՝

Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայով
Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան


Սովորողների դիրքորոշմանը և արժեքներին ուղղված արդյունավետ մեթոդներ՝
Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ Բլեյան

Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուրա Գանջաալյ

Հինգերորդ հանդիպում

Երրորդ, չորրորդ հանդիպումներին կարդացած նյութի շուրջ մշակում, տեքստի ձևակերպում։

Վերջնարդյունքը՝

Դասավանդողը բլոգի վերապատրաստում բաժնում հրապարակում է տեքստ, մշակում, որն ընդգրկում է ընթերցած նյութի հանդեպ իր վերաբերմունքը, պարունակում մեջբերումներ, որում ներկայացվում է նաև իր մանկավարժական փորձը։

Հետազոտական աշխատանքի թեմաներ

  1. Ուսուցչի կողմից սովորողների ուսուցման և դաստիարակության պլանավորումը՝ հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչներին համապատասխան
  2. Սովորողների դիրքորոշման և արժեքների ձևավորմանն ուղղված գործունեության,  դրանց տեսակների գործածումը  ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, այլ ուսումնական հաստատություններում։
  3. Մարդկային արժանապատվության և մարդու իրավունքների հիմնախնդիրը ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, այլ ուսումնական հաստատություններում, 
  4. Օրենքի գերակայության, հավասարության, արդարության առկայության ուսումնասիրություն  ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, այլ ուսումնական հաստատություններում, 
  5. Քաղաքացիական մտածողության, հանդուրժողականության դրսևորում, դրան ուղղված գործունեության տեսակները ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, այլ ուսումնական հաստատություններում, 
  6. Դիրքորոշման և արժեքային համակարգի արտահայտությունը գեղարվեստական գրականության մեջ,
  7. Դիրքորոշման և արժեքային համակարգի դրսևորումները մամուլում, 
  8. Դիրքորոշման և արժեքային համակարգի արտահայտումը ,,Դպիր,, մանկավարժական ամսագրում։ Համապատասխան հոդվածների վերլուծություն

Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան հոդվածը կարդալու ամբողջ ընթացքում հիշում եմ իմ մանկավարժական փորձից կարևորագույն երևի թե փուլերից մեկը՝ Շուշեցի Արփիի մուտքը և սեբաստացի Արփի դառնալու ընթացքը։

Մանկավարժության մասին հոդվածը կարդալիս հասկանում եմ, որ իզուր չեն հին հույները մանկավարժ անվանել այն մարդուն, ով երեխայի ձեռքը բռնած (ուղիղ իմաստով) տարել է դպրոց։ Եվ իսկապես մանկավարժը կյանքի ցանկացած պարագայում պետք է բռնի իր սովորողի ձեռքը, թե որպես ուղեկից, թե որպես առաջնորդ։ Հիմա չենք խոսի մանկավարժի դասավանդած առարկայի մասին գիտելիքների, հմտությունների, մեթոդների մասին, դա անխոս պետք էլինի բարձր մակարդակի վրա։ Այժմ խոսքը մանկավարժի անձի, նրա հոգեբանական և անձնային առանձնահատկությունների, կոնֆլիկտային և այլ իրավիճակներում խնդիրները լուծելու կարողությունների և նման այլ առանձնահատկությունների մասին է։ Մանկավարժի համար ճկունությունը պետք է լինի առաջնային տեղում՝ յուրաքանչյուր իրավիճակում նա պետք է իմանա ինչ անել, ինչպես խոսել կամ գործել, ամենակարևորը պահպանելով երեխային <<չվնասելու սկզբունքը>>։ Թեոդոր Ռուզվելտը ասել է․ <<Տալ երեխային ինտելեկտուալ, այլ ոչ թե բարոյական դաստիարակություն-նշանակում է մեծացնել հասարակության համար սպառնալիք>>։

Ընթերցանության ժամանակ երեխաներին առաջարկեցի Հովհաննես Թումանյանի <<Ամենից լավ տունը>> կարդալ, դե քանի որ Ես նախագիծն ենք իրականացնում, դա շատ լավ ստեղծագործություն է, կարծում եմ նախագծի շրջանակներում ուսումնասիրելու, ներկայացնելու համար։

Երեկոյան ստացա նամակ-խնդրանք Արփիի մայրիկից․ <<Ընկեր Արաքս ջան, խնդրում եմ թեման քննարկելիս ուշադիր լինել, դա Արփիի համար խոցելի և շատ նուրբ հարց է>>։ Դե բնականաբար ես գիտեի այդ մասին և միշտ նման քննարկումների ժամանակ զգույշ եմ եղել։ Բայց նամակից հետո ինչ որ լարվածություն զգացի, սկսեցի մտածել ինչ անելու կամ չանելու մասին։ Առավոտյան եկանք դպրոց և հենց առաջին գործս Արփիի տրամադրությունը ստուգելն էր։ Դե իսկ Արփին էլ առավոտյան ծեսի համաձայն, ժպիտը դեմքին վազելով եկավ, փաթաթվեց ու ասաց․ <<ընկեր Արաքս գիտեք ես <<Ամենալավ տունը>> հինգ անգամ կարդացել եմ>>։ Ասում եմ, ապրես Արփի ջան, ինչ լավ է, հիմա կքննարկենք միասին, բոլորը կպատմեն իրենց տան մասին։ Ու Արփին անհամբեր սպասում է, մինչ ես կհաշվեմ սովորողներին, բացակաները։ Սկսեցինք, ու առաջինը ինքը ցանկացավ խոսել։ Ես անհամբեր սպասում էի, հետաքրքիր էր՝ Արփին որ տան մասին կպատմի՝ Շուշիի, թե Երևանի։ Ու Արփին սկսեց պատմել Երևանի իրենց տան մասին, թե ինչպիսին է այն, ինչու է ամենալավը, ինչով է առանձնանում։ Այնքան ուրախացա, որ Արփիի համար մեր աշխատանքի թեման չդարձավ կարոտի և տխրության պատճառ, որ այն օգնեց ինքնաարտահայտվելու։

Չպետք է մանկավարժ սովորող հարաբերությունները լինեն պատի երկու կողմում, չպետք է մտածել, որ չի կարելի սովորողի հետ համագործակցել, ապրումակցել։ Յուրաքանչյուր երեխա պահանջում է անհատական մոտեցում։ Մանկավարժը յուրաքանչյուր պարագայում պետք է դրսևորի հավասարակշռություն և համբերատարություն։ Եթե ինչ որ բան չի ստացվում, պետք է նախ մտածել, վերլուծել, հասկանալ, ինչու չի ստացվում, ինչումն է խնդիրը, ինչն եմ ես սխալ անում, կամ ինչ ուղղակի չեմ անում, ոչ թե՝ սովորողը չի կարողանում, չի հասկանում։

<<Մանկավարժության մեջ մեծագույն սխալը չափից դուրս շտապողականությունն է>> Ժ․ Ժ․ Ռուսսո։

Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուրա Գանջաալյ

Երկրների միջև հակամարտության վերացման հիմքը պետք է դրվի հենց կրթական համակարգի ժողովրդավարացման միջոցով։ Երբ դպրոցը երեխայի մեջ կսերմանի հանդուրժողականություն, մշակութային բազմազանության ընդունում (կրոնական և կամ այլ), հարգանք, արդարադատություն, այլոց արժեքային համակարգը ընդունելու կարողություն, այդ ժամանակ կարող ենք խոսել կրթական համակարգի ժողովրդավարացման մասին։

Հակամարտության վերացման հիմքը այլոց արժեքները, պատմությունը իմանալը և գնահատելն է։ Սա կարող ենք դիտել ինչպես խմբի, այնպես էլ անհատի պարագայում։ Այսպիսով եթե չիմանաս դիմացինիդ դիրքորոշումները, արժեհամակարգը երբեք չես կարող նրան ընկալել իր ամբողջականության մեջ, մշտապես ձեր կարծիքները կբախվեն, գործողությունները կհակադրվեն։ Օրինակ լեզուներ յուրացնելը պետք է ուղղված լինի տվյալ երկրի առանձնահատկությանը, պատմությանը, մշակույթին ճանաչելուն, տվյալ երկրում հաղորդակցվելուն, ինքնադրսևորվելուն, այլ ոչ համաձայն <<Թշնամուդ լեզուն պետք է լավ իմանաս>> խոսքի։

Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ Բլեյան Սեբաստացիական միջավայրը բաց, թափանցիկ, հյուրընկալ տարածք է, որն առանձնանում է նախ և առաջ հեղինակային մանկավարժությամբ, ճամբարային առօրյայով, սիրո և հոգատարության մթնոլորտով։ Այն առաջին հերթին կարևորում է սովորողի անհատականությունը, կրթության և կրթական միջավայրի հանդեպ վերաբերմունքի ձևավորմանը։

Սեբաստացիական ճամբարների մասի ընթերցելով ցանկանում եմ ավելացնել մեր Վաղաշենի վրանային բնապահպանական ճամբարը և իմ համար կարևոր փորձ հանդիսացած Արտավանի գյուղական և մանկավարժական- վրանային ճամբարը։ Երբ սեբաստացի 15 սովորող ճամբարական մտան 120 հոգանոց գյուղ, 19 հոգանոց դպրոց այնպիսի շունչ, այնպիսի ոգևորություն և կյանք մտցրեցին այդ միջավայր, որ արդեն հետդարձին գյուղամիջում ոչ թե այդ 9 հյուրընկալող ընտանիքն էր հավաքվել, այլ ամբողջ գյուղը՝ Դուստրիկ տոտան, Հոմերոս պապին և բոլոր բոլորը։ Մեր համար ամենակարևոր խոսքը, գնահատականը երևի սա էր ․<<Լցրեցիք մեր գյուղը, բա հիմա որ գնաք, առավոտ զարթնելու ենք էս երեխեքին ման գանք>>։

Оставьте комментарий