Դիրքորոշում և արժեք․ առաջին, երկրորդ հանդիպում

Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների «դիրքորոշում» և «արժեք» բաղադրիչները։

Արժեքներ՝ ժողովրդավարություն, օրենքի և իրավունքի գերակայություն, արդարությունը

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

  1. քաղաքացիական դիրքորոշում
  2. ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում
  3. Ժողովրդավարական մշակույթ,
  4. ժողովրդավարություն,
  5. մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,
  6. մշակութային բազմազանություն,
  7. իրավունքի գերակայություն,
  8. օրենքի գերակայություն, արդարադատություն,
  9. հավասարություն,
  10. արդարություն։

Հանդիպումների արդյունքում՝

Վերապատրաստվող մասնագետը ծանոթանում է ներկայացված փաստաթղթերին, իր բլոգի վերապատրաստման բաժնում ունենում մեկ ամբողջական տեքստ, որում ներառված կլինեն վերը նշված կետերը, կներկայացվի իր կարծիքը, դիտարկումները նշված կետերի շուրջ։

Հետազոտական աշխատանքի թեմաներ

  1. Ուսուցչի կողմից սովորողների ուսուցման և դաստիարակության պլանավորումը՝ հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչներին համապատասխան
  2. Սովորողների դիրքորոշման և արժեքների ձևավորմանն ուղղված գործունեության,  դրանց տեսակների գործածումը  ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, այլ ուսումնական հաստատություններում։
  3. Մարդկային արժանապատվության և մարդու իրավունքների հիմնախնդիրը ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, այլ ուսումնական հաստատություններում, 
  4. Օրենքի գերակայության, հավասարության, արդարության առկայության ուսումնասիրություն  ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, այլ ուսումնական հաստատություններում, 
  5. Քաղաքացիական մտածողության, հանդուրժողականության դրսևորում, դրան ուղղված գործունեության տեսակները ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, այլ ուսումնական հաստատություններում, 
  6. Դիրքորոշման և արժեքային համակարգի արտահայտությունը գեղարվեստական գրականության մեջ,
  7. Դիրքորոշման և արժեքային համակարգի դրսևորումները մամուլում, 
  8. Դիրքորոշման և արժեքային համակարգի արտահայտումը ,,Դպիր,, մանկավարժական ամսագրում։ Համապատասխան հոդվածների վերլուծություն

Ընդհանուր ամփոփում

Ժողովրդավարությունը ըստ ընդունված մեկնաբանության, ժողովրդի կողմից կամ ժողովրդի անունից կառավարման ձև է։ Որի կառավարման կարևոր առանձնահատկությունը մեծամասնության տեսակետներին արձագանքման ունակությունն է։ Այստեղ կարևոր է լսելու կարողությունը և քննադատական վերաբերմունքը այս կամ այն հարցի, տեսակետի մասին։ Կարևոր է որ մարդն ունենա համոզմունքների, արժեքների համակարգ, գիտելիքների պաշար։ Իսկ ժողովրդավարության հիմնային տարրը դա էթնիկ մտածողությունն է։ Ժողովրդավար հասարակություններին առաջին հերթին անհրաժեշտ է միջմշակութային երկխոսություն․ ընդունել, հարգել տվյալ ժողովրդի մշակութային արժեքները, պատմությունը,  ազգային մտածողությունը։ Ժողովրդավարությունը ենթադրում է, որ բոլոր անդամները պետք է ակտիվ մասնակցեն ժողովրդավարական գործընթացներին, որոշումների կայացմանը, քննարկմանը, քվեարկմանը։

Ժողովրդավարությունը նախ և առաջ ենթադրում է հանդուրժողականություն։  Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է արժանանա ազնիվ, արդար, անկողմնակալ, հավասար վերաբերմունքի։

Հանդուրժողականությունը պետք է դրսևորվի ոչ թե խմբի ներսում, այլև այլ խմբերի, մշակույթների, արժեքների, համոզմունքների շրջանակներում, մշակութային տարբեր պատկանելիության, սեփականից տարբերվող աշխարհայացք ունեցող խմբերի, անհատների հանդեպ։

Մարդը պետք է նախ և առաջ գիտակցի, որ գոյություն ունի մշակութային բազմազանություն և անհատի առաջնային իրավունքներից մեկը ընտրության ազատությունն է։ Եթե այլ անձանց կրոնական, մշակութային, այլ պատկանելություններ չեն համապատասխանում սեփական արժեքային համակարգին, դա չի ենթադրում որ տվյալ խումբը պետք է չընդունվի, արհամարհվի և կամ արժանանա անհավասար վերաբերմունքի։ Մշակութային բազմազանությունը կարևոր արժեք է հասարակության համար, մարդը կարող է անընդհատ սովորել կամ օգուտ քաղել այլոց բազմազանությունից։

Ժողովրդավարական մշակույթի պարագայում հատկապես հարգանքի տեսակ է մշակութային բազմազանության և պատկանելիության ընկալումը։ Սա կարևոր հիմք է մշակութային երկխոսության համար։ Հարգանքն առավել հստակ վերաբերմունք է քան հանդուրժողականությունը։

Քաղաքացիական դիրքորոշումը մոտեցում է համայնքի, կամ սոցիալական խմբի նկատմամբ։ Համայնքն առավել մեծ ոցիալական խումբ է քան ընտանիքը, մոտ շրջապատը։ Այն սոցիալական կամ մշակութային խումբ է, որի նկատմամբ անհատն ունի պատկանելիություն։ Այն առաջին հերթին ենթադրում է համայնքի հետ նույնականացման զգացողություն։ Նաև պետքբ է ունենալ տվյալ համայնքի հետ համագործակցելու, աշխատելու, իմացածը ներդնելու, որոշումների կայացմանը մասնակցելու, ղեկավարելու, սեփական գորժողությունների համար պատասխանատվություն կրելու զգացողություն։ Համայնքի անդամը պետք է ընդունի և հարգի համայնքի արժեքները, օրենքները, նպաստի համայնքի զարգացմանը։ Իմանա որ ցանկացած մարդ սոցիալական խմբի, ինչպես նաև անհատի պարագայում ունի հավասար արժեք և արժանապատվություն, մարդու իրավունքների հավասար մակարդակ, և արժանի է համապատասխան վերաբերմունքի։

Մարդու իրավունքները համամարդկային և անօտարելի են, այն պետք է միշտ հարգել և պաշտպանել։ Հիմնարար ազատությունը նույնպես մարդու իրավունքի տարր է, այն դեպքում երբ դրանք չեն խաղտում այլոց իրավունքները և ազատությունը։

Մանկավարժական գործունեության ընթացքում պետք է ճանաչել իրավունքի գերակայության սահմանը։ Չխաղտել սովորողի իրավունքները, յուրաքանչյուր սովորողի դիտել որպես անհատականություն՝ իրեն բնորոշ առանձնահատկություններով, կարողություններով և հմտություններով։

Հումանիտար հոգեբանների երդումը, որը ներկայացված է ստորև, շատ լավ արտացոլում է մարդու իրավունքների և ազատության սահմանը։

Ես չեմ ծնվել նրա համար, որպեսզի արդարացնեմ քո սպասելիքները, դու չես ծնվել նրա համար, որպեսզի արդարացնես իմ սպասելիքները։ Իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է քո ազատությունը։

Օրենքի գերակայությունը չպետք է հատի արդարադատության և արժանապատվության սահմանը։ Այն պետք է գերիշխի այնպես, որ հասարակության յուրաքանչյուր անդամ արժանանա ազնիվ, արդար, անկողմնակալ և հավասար վերաբերմունքի։

Արդարադատությունը, անկողմնակալությունը և սոցիալական հավասարությունը պետք է լինեն մեկ մակարդակի վրա։ Սա ենթադրում է առողջ միտք և դատողականություն կյանքի բոլոր պարագաներում։ Ինչպես նաև պատասխանատվություն։

Ըստ իս արդարադատությունը ավելի շատ հոգեբանական հասկացություն է, իսկ արդարությունը՝ իրավական։

Оставьте комментарий