Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում․ դասընթացի ամփոփում

Դասընթացի թեմաները

22․08-26․08 աշխատանքային շաբաթվա ընթացքում ուսումնասիրեցինք պարտադիր ատեստավորման ՏՀՏ մոդուլի թեմաները, ունեցանք շատ հետաքրքիր գործնական և տեսական աշխատանք։ Հիմնական թեմաներին կրթահամալիրի աշխատակիցները արդեն տեղյակ էին և բավականին հմուտ տիրապետում էին։ Կային գործիքներ, որոնք նոր էին և յուրացրինք դասընթացի ընթացքում։

Օրինակ բլոգային աշխատանքը մեր պարտադիր ամենօրյա գործունեության մասն է կազմում և դասավանդողը պարտադիր վերապատրաստման, ինչպես նաև մոտքի ճամբարից սկսած յուրացնում է աշխատանքի հմտությունները։

Աշխատանքի ամփոփումներ

Թեմա 2 ․ Ուսուցման կառավարման համակարգերի (LMS) ֆունկցիոնալ հնարավորությունները և այդ միջավայրի կիրառումը էլեկտրոնային դասընթացի ստեղծման, կազմակերպման և կառավարման գործընթացում

Աշխատանքը կատարել եմ Microsoft Teams հարթակում։ Ստեղծել եմ դասարան, կցել՝ մասնակիցներին, առաջադրանքները։ Կա առաջադրանք, որը կցել եմ որպես համօգտագործվող ֆայլ, որը կարող են խմբագրել բոլոր այն մարդիկ ովքեր ունեն մասնակցության թույլտվությունը։ Կա ֆայլ, որը թույլ չի տալիս խմբագրում։

Ֆայլերը ինչպես կարող ենք ներբեռնել համակարգչից, այնպես էլ կարող ենք ստեղծել հենց Teams հարթակում։

Նաև ներկայացրել եմ օրացույցում հանդիպման պլանավորումը, ինչպես նաև մասնակիցներին ավելացնելը, հեռացնելը, որպես խմբագիր առանձնացնելը, հղումի տրամադրելը։

Թեմայի շրջանակներում բլոգային-գործնական աշխատանքի առաջադրանքները։

Թեմա 4․ Թվային առաջադրանքների ստեղծումը ուսուցման կառավարման համակարգերի թվային գործիքների միջոցով

Թվային առաջադրանքների ստեղծման ժամանակ օգտագործել եմ և google drive հարթակի հնարավորությունները՝ ստեղծել, ներբեռնել, թե Թիմս հարթակի գրատախտակը, ինչպես նաև ներբեռնել եմ աշխատանքային ֆայլերը, ներկայացրել համօգտագործման առանձնահատկությունները։

Տեսանյութերը և ձայնագրությունները մեր աշխատանքների ընթացքը և արդյունքը ներկայացնելու երևի թե ամենահեշտ, հասանելի և հասկանալի միջոցն են, և նույնպես մեր աշխատանքի բաղկացուցիչ մասը։

Բլոգային-գործնական աշխատանք՝

Թեմա 5 (2 ժամ)․ Առցանց գրատախտակի գործիքակազմը

Բլոգային-գործնական աշխատանք՝

Առցանց գրատախտակի գործիքակազմը և առանձնահատկությունները արդեն դիտարկել ենք թվային առաջադրանքների ստեղծման ընթացքում։

Առցանց գրատախտակը այն կարևոր գործիքներից է, որը մեզ օգնում է հեռավար, առցանց ուսումնական գործընթացը առավել հեշտ և հասկանալի կազմակերպել։ Ինչու չէ՝ օգտագործում ենք նաև առկա ուսումնական գործընթացի ժամանակ՝ հանձնարարությունները կազմելու, բացատրելու, գործնական աշխատանքների ժամանակ։

Оставьте комментарий