Ճամփորդության ամփոփում

Այսօր ունեցանք ևս մի գեղեցիկ ծիսական ճամփորդություն։ Այս անգամ էլ դեպի Ապարան՝ Հ․ Ոսկանյանի անվան 2-րդ միջն․ դպրոց։ Դպրոցի 3-րդ դասարանի սովորողների հետ տոնեցինք Սուրբ Հարության ծեսը՝ ազգային երգ ու պարով, խաղերով, հյուրասիրությամբ, ինչպես նաև ընկերական քայլքով և հոգևոր երգերով։

Սովորողները ձեռք բերեցին նոր ընկերներ, ծանոթացան նոր միջավայրի և այն ինչը ամենաշատը իրենց զարմացրեց՝ դպրոցի զանգն էր։

Ընկերական քայլք դեպի Ապարանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։

Читать далее