«Մաքուր մոլորակ» նախագիծ

«Երբ առավոտյան արթնանում, լվացվում, քեզ կարգի ես բերում, կարգի բեր նաև քո մոլորակը» Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» 

Նախագծի նպատակն է մաքուր, հիգիենիկ և առողջ ուսումնական միջավայրի ստեղծումը:

Նախագծի իրականացման ընթացքում մեր առջև դրել ենք հետևյալ խնդիրները, որոնց իրականացումը ենթադրում է շուրջտարյա բնույթ։

1. Մաքուր կրթական միջավայրի ստեղծում

2. Մաքուր խոսք

3. Մաքուր սնունդ

1․ Ինչ է ենթադրում <<մաքուր կրթական միջավայր>> ասվածը

Ինքնասպասարկման հմտությունների զարգացում։ Ստեղծել հիգիենիկ միջավայր․ սա կարելի է ասել մեր ամենօրյա գործունեության մասն է, որն ուղղված է թե սովորողի անհատական հիգիենայի պահպանմանը և թե ուսումնական տարածքի մաքրությանը, որի իրականացնողը կրկին սովորողն է։

Միջավայրի խնամք․ խնամել և պահպանել ուսումնական տարածքը, անընդհատ ստեղծել, զարգացնել և կատարելագործել այն։

Պարտիզապուրակային գործունեություն այգեպանի օգնությամբ։

Պարտիզպուրակային գործունեության շրջանակներում իրականացնելու ենք արևածաղկի պուրակի ստեղծում։ Ողջ գործունեությունը կիրականացնեն սովորողները․ տարածքը կմաքրենք, կփորենք, կցանենք սերմերը և կխնամենք ամենօրյա հերթապահության ռեժիմով։

Դպրոցի հարակից տարածքը, բակը, խաղահրապարակը օգտագործել որպես ուսումնական տարածք։ Սա ենթադրում է թե՛ խնամք և թե՛ տարածքի օգտագործում։ Օրինակ հարավարևմտյան ճանապարհի խնամք և օգտագործում որպես ուսումնական քայլուղի, հարակից շենքի խաղահրապարակը՝ որպես ուսումնական միջավայր (օրինակ կազմակերպել մարմնակրթության դասերը) և այլն։

2. Մաքուր խոսք

Մաքրում ենք մեր խոսքը օտարաբանություններից, սովորում ենք ճիշտ խոսել

Ազգային երգերը դարձնում ենք ուսումնական օրվա բաղկացուցիչ մաս, այսպիսով խթանում ենք սովորողների երաժշտական ճաշակի ձևավորմանը, ինչպես նաև երաժշտության դասավանդողի հետ մեկնաբանում ենք բոլոր ուսուցանվող երգերը, առավել հասկանալի դարձնում սովորողների համար

Ընթերցողական նախագծեր․ նախագիծը իրականացնում ենք շուրջտարյա և ներառված է մեր բոլոր ճամփորդական նախագծերի մեջ

Մայիս ամսվա ընթացքում ընթերցում ենք հատվածներ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի <<Փոքրիկ իշխանը>> գրքից։

Ազգային ծեսերը, որպես կարևորագույն տարր ուսումնական գործունեության մեջ։ Ծանոթանում ենք ծեսերի բովանդակությանը և խորհուրդին։ Իրականացնում ենք ծեսը՝ համապատասխան ընթերցողական, երաժշտական, խոհանոցային գործունեության, տեխնոլոգիական ծրագրերով։ Ծեսի ամփոփումը երբեմն իրականացնում ենք ճամփորդությամբ։


3. Մաքուր սնունդ

. Իմացություն վտանգավոր սնունդի մասին, բացառում սննդակարգից (զրույց ընկեր Սյուզաննայի հետ)

. Տեղեկատվություն վիտամինների մասին, «Առողջության գաղտնիքը» նախագիծ

. Նախաճաշը և ճաշը դարձնում ենք ինքնասպասարկման հմտությունների ձևավորման մաս և միջոց