Վարդավառ է, վարդավառ է,Վարդավա՜ռ…Ու տեղում է ջրիկն արար ու վարար

Ծեսի ընդհանուր նկարագրություն

Նպատակը

  • ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին
  • ստանալ նոր գիտելիքներ, կարողություններ ծեսի մասին
  • ծեսը վերականգնել, նոր կյանք տալ:

Մասնակիցները՝ կրթահամալիրի ճամբարականների խմբեր։

Ընթացքը․

  • Ընդհանուր տեղեկություն Վարդավառի ծեսի մասին
  • սովորում ենք Վարդավառի ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր
  • սովորում են պատրաստել  Խաչբուռ , որը կարելի է պատրաստել ինչպես  ցորենի հասկերից,  ( Դանիել Վարուժան, «Խաչբուռ » ),  այնպես էլ՝ ծաղիկներից
  • Վարդավառին նվիրված ժողովրդական խաղիկներ, տաղեր, ինչպես նաև` բանաստեղծությունների բերանացի ընթերցում
  • Ծիսական խոհանոց՝ լավաշթխիկ, գաթաթխիկի…

Մասնակիցները կիմանան                                                              

  • ազգային ծեսերը
  • ազգային սովորույթները
  • ազգային ավանդական պարերը
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը
  • ժողովրդական, ծիսական խաղերը
  • ծիսական պարագաները։

Մասնակիցները կկարողանան

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր
  • պատրաստել ծիսական պարագաներ
  • խաղալ ազգային ծիսական խաղեր
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել
  • ծեսին նոր կյանք տալ:

Օգտակար հղումներ

Վարդավառի ծեսին կատարվող երգեր, պարերգեր

Ազգային պարերգերի ձայնագրություններ

Վարդավառի ծիսական պարագաներ. խաչբուռ

Оставьте комментарий