Ամանորյա ներկայացման դիտում

Ընթացիկ նախագիծը՝ «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ»

Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ

Պատասխանատու՝ Արաքս Հովհաննիսյան

Օգնական՝ Գայանե Խաչատրյան

Վայրը՝ ք. Էջմիածին, Մաչանենց տուն, թատրոն

Ժամկետը՝ դեկտեմբերի 21-ինժամը՝10:30-13:30

Նպատակը՝ Ամանորյա նախագծի շրջանակներում «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ ծնունդը» ներկայացման դիտում:

Բեմադրությունը՝ Գրիշա Մնոյանի, գեղարվեստական ղեկավար՝ Գեւորգ Ընծա Բաբախանյան

Երթուղի՝

Մեքենա՝

Նստատեղ՝ 22

Վարորդ՝

Վճարող՝ ծնողներ

Խնդիրները՝

Բանավոր խոսքի զարգացումտեսածըլսածը վերապատմելումտքերը շարադրելու կարողության ձևավորում:

Ներկայացում դիտելու հմտություններիթատրոնում պահելուվարքագծի ձևավորում:

Թիմային աշխատանքի կազմակերպումճամփորդության  նախապատրաստվելու կարողությունների զարգացում:

Նախապատրաստական փուլ եւ նկարագրությունը՝

Նախապես դասարանում սովորողները ծանոթանում են սյուժեին ( ըստ Թեոդոր Սուս Գեյսելի «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ ծնունդը» գիրքի։

Գրինչը վնասակար, փնթփնթան, քարանձավային կանաչ հրեշ է «երկու անգամ ավելի փոքր» սրտով, որն իր շան հետ ապրում է ձյունապատ լեռան վրա՝ ուրախ ու բարյացակամ քաղաքից հյուսիս։ Ամեն տարի Սուրբ ծննդին ավելի ու ավելի է մեծանում Գրինչի ատելությունը քաղաքի երջանիկ բնակիչների նկատմամբ։ Նրանք նվերներ էին տալիս իրար, ուրախանում տոնական խնջույքներում և երգում իրար ձեռք բռնած, ինչն ամենից շատ էր զայրացնում չար հրեշին։ Մի անգամ Գրինչը որոշում է խանգարել Սուրբ ծննդի տոնակատարությունը։ Հագնվելով Ձմեռ պապի նման՝ նա մտնում է քաղաքացիների տներ ու գողանում նրանց նվերները, ուտելիքն ու զարդարանքները։ Սակայն վերջնական արդյունքում Գրինչը հասկանում է, որ այդ տոնի իմաստը նվերները չեն։ Զղջալով իր արածի համար՝ չարագործը որոշում է նվերները վերադարձնել մարդկանց, և վերջիններս ընդունում են նրան։

Այնուհետեւ տանը դիտում են մուլտֆիլմը և հատվածներ ֆիլմից:

Դասարանում քննարկում ենք Գրինչի կերպարը՝ դրակա՞ն, թե՞ բացասական հերոս է, ինչու՞ ։

Ի՞նչ արեց գրինչը, ինչո՞ւ։

Հորինում են. «Եթե ես Գրինչի փիխարեն լինեի, …»

Քննարկմանը հաջորդում է թատրոնի դիտումը Մաչանենց տանը։

Դիտումից հետո սովորողները փորձում են համեմատել, թե ինչ սյուժետային տարբերություն կար մուլտֆիլմի, ֆիլմի և թատրոնի միջեւ։

Ներկայանում են տեսապատումներով, Նկարաշարերով, պատումներով։

Անհրաժեշտ նյութեր՝թվային միջոցներ՝ ֆոտոխցիկբջջային հեռախոս։

Ուսապարկ՝ ջուր , աղբի տոպրակ, թաց եւ չոր անձեռոցիկ, բրդուջ։

Մասնակիցների ցանկ՝

3.2 դասարան

Նախահաշվարկ՝

Տոմսի արժեքը՝ 1500 դրամ

Երթուղային՝

Հ. Գ

Նախագիծը լրացվում է։

Оставьте комментарий