Դեկտեմբեր ամսվա նախագծեր

Մասնակիցներ- 2․3-րդ դասարանի սովորողներ

Վայր- Հարավային դպրոց, ընտանիք
Ժամանակահատված- Դեկտեմբերի 1-ից 24-ը

Ամանորյա ծեսը կրթահամալիրի ամենաուրախ ու ամենասպասված տոներից է: Աշխատանքները սկսում ենք հենց ձմռան առաջին օրվանից։ Նախագիծն ընդգրկում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը:

Նպատակը՝  Նախապատրաստում  «Ամանորի ծես» տոնակատարությանը.

 Խնդիրները՝

  • Ուսումնասիրել տոնին ծառ զարդարելու սովորության առաջացման աղբյուրները
  • Իմանալ, թե երբ է աշխարհում և Հայաստանում ստեղծվել այդ սովորույթը
  • Պարզաբանել, թե նախկինում ինչպես են զարդարել տոնի ծառը
  • Ուսումնասիրել տոնական խոհանոցը, գտնել հետաքրքիր բաղադրատոմսեր
  • Զարգացնել որոնողական կայքերից  օգտվելու հմտությունները
  • Ամրապնդել հարցազրույցներ վարելու, տեղեկատվական նյութեր պատրաստելու կարողություններն ու հմտությունները
  • Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
  • Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
  • Ստեղծել շնորհավորական բացիկներ
  • Զարգացնել սովորողների մեդիահմտությունները
  • Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ:
  • Ստեղծել ստվերներով թատրոնի համար անհրաժեշտ կերպարներ
  • Պատրաստել ամանորյա ներկայացում

Հետազոտության, ուսումնասիրության թեմաները՝

  • Տոնական խոհանոց
  • Ինքնաշեն խաղալիքներ, տոնի ծառ
  • Ամանորյա ավանդույթները Հայաստանում
  • Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգերի ընտրանի
  • Տոնի խորհուրդը:

Ընթերցանության համար նախատեսվող նյութեր.

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Եղևնին

Սուրբ ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Դեկտեմբերյան աշխատանքային փաթեթ

Ֆիլմեր

ինչ կլիներ Ամանորն առանց սիրո

Աշխատանքի կազմակերպման ընթացքը՝

Ծեսի մասին սովորողներն արդեն որոշակի գիտելիքներ ունեն անցած տարիներից: Ի մի ենք բերում ունեցած գիտելիքները, ինչպես նաև որոնում, գտնում նոր տեղեկություններ։

Խոհանոցային գործունեությունը ամեն տարի Ամանորյա ծեսի անբաժանելի մասն է կազմում: Ինչպես միշտ, դպրոցում որևէ հետաքրքիր,տոնական ուտեստ կպատրաստենք կամ էլ կթխենք տոնական տորթ, թխվածքաբլիթ դպրոցում:

Նախագծի մեջ ներառված է նաև «Տոնական ընտանեկան խոհանոց» բաժինը: Այն կներկայացվի ֆիլմաշարի տեսքով։

Ձմեռային նախագծերի աշխատանքների մեջ մտնում է նաև դասարանի, տոնածառերի ձևավորումը: Կպատրաստենք ինքնաշեն խաղալիքներ՝ ձեռքի տակ եղած տարբեր նյութերով: Սովորողների մի խումբ համացանցից կգտնի հետաքրքիր տեղեկություններ ամանորյա զարդարանքներ, խաղալիքներ պատրաստելու վերաբերյալ, կընտրենք լավագույնները:

Մեդիաբացիկների ստեղծում: Ամեն տարի սովորողները ստեղծում են էլեկտրոնային բացիկ-շնորհավորանքներ համակարգչային տարբեր ծրագրերով: Բացիկները տոնական օրերին սովորողը կտեղադրի ենթակայքում՝ որպես շնորհավորանք:

Ինչպես միշտ, այս ուսումնական տարում էլ կրթահամալիրում Ամանորյա ծես կիրականացվի: Նախագիծը կամփոփենք՝ ամանորյա ստվերային թատրոնով։

Ճամփորդություն-

Ամփոփում՝

Оставьте комментарий