Արատեսյան ճամփորդության աամփոփում

Հունիսի 4-6-ը կազմակերպեցինք մեր առաջին ճամփորդությունը դեպի Արատեսի դպրական կենտրոն։ Առաջինը՝ երկրորդ և երրորդ դասարանի սովորողների համար։

Նախագիծը՝ այստեղ

Այնքա՜ն հագեցած, հետաքրքիր և խաղաղ օրեր ունեցանք Արատեսում, որ անհնար է բառերով պատմել։

Ամեն օրվա համար ունեինք հստակ աշխատանքներ, բայց այդ աշխատանքները իրենց հետևից բերում էին նոր մտքեր և գործունեություններ։

Առաջին օրը՝ հասնելով դպրական կենտրոն, մեզ դիմավորեցին միջին դպրոցի ճամբարականների խումբը, և ընկեր Էդգարը, ում մասին դեռ կպատմեմ․ առանձնացրինք սենյակները, տեղավորեցինք իրերը՝ անցանք տարածքի մաքրման և խնամքի աշխատանքներին, ինչպես նաև սահմանեցինք հերթապահություն խոհանոցում, սենյակներում և բակում․ կարևոր է մաքուր միջավայրը։

Առաջին օրը մեզ միացել էր նաև հայրենագետ, մեղվաբույծ Արմինե Գոգինյանը։ Ընկեր Արմինեն առաջին անգամ էր աշխատում մեր խմբի հետ, բայց շատ տպավորված էր սովորողների մեղվագիտելիքներով․ մենք ունեցել ենք ուսումնական պարապմունք, որն ամբողջությամբ մեղուների մասին էր։

Ընկեր Արմինեի հետ սովորողները կիսեցին մեղվաընտանիքը, տեղափոխեցին նոր փեթակ, տեսան մայր մեղվին, մեղվաձվերը։

Ֆոտոշարքը՝ այստեղ

Իսկ երեկոյան խարույկի շուրջ Գագիկը նվագեց կիթառ, երգեցինք, զրուցեցինք, պատմեցինք օրվա տպավորությունները։

Երկրորդ օրը շատ հագեցած էր, նշեմ նաև որ մեր բոլոր առավոտները սկսում էինք ազգագրական պարերով և առաբոտյան նախավարժանքով։

Կարնո Քոչարի

Փափուռի

Առավոտյան մարմնամարզություն

Նախաճաշից անմիջապես հետո իջանք գետ, Արատեսի եկեղեցին, ընկեր Աննան սովորողների հետ ավելուկ հավաքեց, որը հետո հյուսեցին և պահեստավորեցին մառանում։ Վերադառնալուն պես անցանք մեր մյուս գործերին, քանի որ ցանկանում էինք Արատեսի մեր հաջորդ խմբերի համար մի փոքրիկ նվեր թողնել, որոշեցինք թթու դնել։ Ապա տղաներն անցան ընկեր Էդգարի հետ միջավայրի խնամքի աշխատանքներին, իսկ աղջիկները՝ մաքրության։ Մենք էլ՝ համեղ ճաշի պատրաստմանը։

Երեկոյան վառարանի շուրջ հավաքվեցինք, խաղացինք սեղանի խաղեր, երգեցինք, պլեճ համտեսեցինք։

Որկրորդ օրվա ամփոփումներ

Երրորդ օրը սկսեցինք սենյակների և ողջ տարածքի մաքրությամբ։ Աշխատանքները շատ էին, մաքրելու, տեղավորելու իրերը՝ էլ չասեմ։ Փորձեցինք որքան որ հնարավոր է խնամել, մաքրել տարածքը։ Ախտահանեցինք սենյակները, խոհանոցը մի փոքր փոփոխեցինք, ամեն բան իր տեղը դրեցինք։ Եթե գոնե յուրաքանչյուր խումբ իր հետևից մի փոքր ավելի շատ մաքրի, կունենանք առավելի գեղեցիկ և խնամված տարածք։

Երրորդ օրը նույնպես ունեինք կարևոր գործունեություն՝ ընկեր գայանեն Արվեստի փառատոնի շրջանակներում կազմակերպեց լուսանկարչության վարպետության դաս։

Կատարեցինք հանձնում-ընդունման

ավանդական ծեսը և ճանապարհ ընկանք։

Երրորդ օրվա ամփոփքւմներ

Оставьте комментарий