Ստվերային թատրոն թումանյանական օրերի շրջանակներում

Թումանյանական օրերի շրջանակներում իրականացնում ենք համագործակցային աշխատանք ծնողի հետ։

Հեքիաթի մշակումը և բեմադրումը՝ Անի Կապլանյանի և Նվեր Ղարաբեկյանի

Խմբի ղեկավար՝ Արաքս Հովհաննիսյան

Աշխատանքի նպատակն է Հ․ Թումանյանի <<Անխելք մարդը>> հեքիաթը ներկայացնել ստվերային խաղի միջոցով։

Խնդիրները․

  • պատրաստել ստվերային ներկայացում
  • ներկայացնել հեքիաթը դերային խաղի միջոցով
  • փոխանցել <<Անխելք մարդը>> հեքիաթի գաղափարախոսությունը
  • նախապատրաստվել համագործակցային այցերի մայիսյան ստեղծագործական հավաքի շրջանակներում

Նախապատրաստական փուլը սկսել ենք ձմեռային ճամբարից, ունեցել ենք ամենշաբաթյա հանդիպումներ ծնողի հետ։

Մշակել ենք հեքիաթը, ընտրել դերերը, երաժշտական մասը․․․

Ներկայացման առաջին ցուցադրությունը՝ որպես Թումանյանական օրերի ամփոփում

Оставьте комментарий