Ճամփորդության ամփոփում

Ձմեռային Ջրվեժի անտառապուրակը ձնածածկ և տաքուկ էր, պատրաստ ընդունելու ցանկացած տարիքի սովորողների։

Այսօր այցելեցինք Ջրվեժի անտառապուրակ։ Ունեցանք հագեցած և հետաքրքիր օր՝ լի ձմեռային ուրախ խաղերով և լի~քը քայլքով։

Մեզ ուղեկցում էր մարզիկ ընկեր Դանիելը, ով միանգամից ընկերացավ սովորողների հետ, երկար զրույց ունեցան ամբողջ ճանապարբին՝ խոսում էին ֆուտբոլից, այլ սպորտաձեերից։ Իսկ Ջրվեժում արդեն միասին կազմակերպեցինք խաղերը. բաժանվեցինք խմբերի, որպեսզի բոլորը ամեն ինչին կարողանան մասնակցել։

Սովորողները միանգամից հիշեցին տարածքը, ճանապարհները, քանի որ ունեցել էինք ևս մեկ ճամփորդություն աշնան շրջանում (երկրորդ ուսումնական տարում)։

Իսկական ձմռան վայելք. ինչքան կուզես սահիր, գլորվիր, երևակայիր՝ անսահման է բնության գեղեցկությունը, նամանավանդ սպիտակ քողի տակ։ Միայն թե՝ մի’ վնասիր։

Оставьте комментарий