Հացի արարում․ ընծա ծիսական հարիսահամտեսի տոնին

Վայրը՝ «Կէան» կրթամշակութային կենտրոն

Օրը՝ 26.11.2021

Մեկնումը՝ ժամը 10:20

Վերադարձը Հարավային դպրոց՝ ժամը 15։00

Հասցե՝ Թերլեմեզյան 45/1

Վարորդը՝ Արսեն

Նպատակը մեկ․ մասնակցել «Լավաշթխիկ», «Տատիկի հեքիաթ» կրթամշակութային ծրագրերին։

Նպատակ երկու․ Ծիսական հարիսահամտեսի համար լավաշթխիկ։

Նախագիծը, որի շրջանակում կազմակերպվում է ճամփորդությունը՝ Լավաշթխիկ

Ճամփորդության ղեկավար՝ Արաքս Հովհաննիսյան

Օգնական՝ Ս․ Դանիելյան

Մասնակիցներ՝

Բաղդասարյան Ալիսա Դավիթի

Սարգսյան Անահիտ Արթուրի

Բաղդասարյան Սամվել Վարդգեսի 

Մկրտչյան Շուշան Դավիթի

Մուսաելյան Արսեն Տիգրանի

Սաֆարյան Հենրի Արամայիսի

Սչանյան Ալեքսանդրա Ալեքսանդրի

Բայրամյան Ալեն Հարությունի

Համբարձումյան Հայկ Հարությունի

Հովհաննիսյան Վահե Արթուրի

Տերտերյան Շավարշ Լևոնի

Չատինյան Գագիկ Ռուբենի

Հակոբյան Կամիլա Արթուրի

Պողոսյան Էրոս Սամվելի

Ղարաբեկյան Արփի Նվերի  

Սահակյան Մարկ Արթուրի

Կարապետյան Մադլեն Վրեժի

Բադոյան Լիա Էդգարի

<<Լավաշթխիկ>> ծեսի նկարագիրը

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2,3 դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ 22․11-27․11․2021թթ

Նախագծի նպատակն է «Լավաշթխիկի» ծեսի կազմակերպումը, նոր հմտությունների և գիտելիքների ստացումը։

Խնդիրները.

  • Լավաշի, հացի մասին տեղեկատվական տեքստերի, ավանդապատումների ընթերցում
  • առած-ասացվածքների, օրհնանքների ընթերցում, հանելուկների հորինում
  • «Կախարդական լավաշը» մուլտֆիլմի դիտում, քննարկում
  • Խմորի բաղադրիչներին ծանոթացում
  • Ընտանեկան նախագիծ «լավաշթխիկ, լավաշով ուտեստի պատրաստում»

Ընթերցանության նյութեր՝

Առած-ասացվածքներ

  • Ամառվա փուշ՝ ձմեռվա նուշ:
  • Ամառվա օրը տարի է կերակրում:
  • Հաց, հաց, դուռդ բաց: Ով ինչ ցանի , այն կհնձի:
  • Ով աշխատի, նա կուտի:
  • Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա:
  • Ժլատ մարդու հացը չի ուտվի:
  • Հացը երեսից էլ պիտի ուտվի:
  • Անբանը հաց  ուտելիս առողջ է, աշխատելիս հիվանդ է:
  • Աշխատանքը սև է, հացը սպիտակ է:
  • Բերան կա՝ հաց չկա, հաց կա՝ բերան չկա:
  • Առանց հացի չի լինի աշխատել, իսկ առանց գինու չի լինի պարել:
  • Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկհն կովեր։Աշխարհն աշխատավորին է։
  • Աջով տուր, որ ձախով վերցնես։
  • Բանն ո՞վ անի, —ես ու դու.— հացն ո՞վ ուտի,– ես ու դու։
  • Գործը վաղվան մնաց, իմացիր կորավ գնաց։

Օրհնանքներ

  • Դռներդ միշտ բաց լինի, տաշտներդ միշտ հաց լինի:
  • Աստված մեկդ հազար անի:
  • Առատ տարի, բերքը՝ բարի:
  • Մեկ ցանես, հազար հնձես:

Հացթխիկի երգերի ուսուցում

Հաց թխելու խաղերգեր

Հաց թխելու երգեր. տեքստեր

Ջաղացի երգ

Կոտ ու կես

Ընթացքը․

Նախապատրաստական փուլ․

Հացթխիկ-մեդիաուրբաթին նախապատրաստում, մասնակցություն։ Հացի արարման ընթացքի ծանոթացում ավանդազրույցների, երգերի միջոցով։

Հացի բաղադրիչների ուսումնասիրում։

Լավաշթխիկի մասին ֆիլմերի դիտում, պատումների ընթերցում։

Թխիկի օրը 11։00-ին լինում ենք Կեան կրթամշակութային կենտրոնում։ Ծանոթանում ենք հաց թխելու ծեսին՝ ինչպե՞ս թխել լավաշ, ի՞նչ բաղադիրչներով, որտե՞ղ․․․ իրականացնում ենք բուն լավաշթխիկը։

Տատիկի հեքիաթ

Մասնակցում ենք «Տատիկի հեքիաթ» կրթական, ժամանցային ծրագրին։ Սովորողները հավաքվում են բակում, հնչում են հանելուկներ։ Հանելուկները գուշակելուց հետո՝ բացվում են սրահի դռները։ Սրահում էլի խաղ- հանելուկներ պետք է գուշակեն, որ իրենց հյուր գա Մամիկը/ Վանուհի Սիմոնյան/, ով իրենց հետաքրքիր հեքիաթ պիտի պատմի, զրույց-քննարկում վարի, որի միջոցով սովորողները կհասկանան հեքիաթի միտքը։ Հեքիաթից հետո սովորողներին բաժանելու են թղթեր, որ նկարեն իրենց ամենից շատ տպավորած հատվածը։

Ամբողջ ընթացքը ուղեկցվում է առած-ասացվածքներով, օրհնանքներով, երգ ու պարով։

Թխիկից հետո ուտում ենք մեր թխած լավաշները պանիր-կանաչիով, թթվով, կարտոֆիլով։

Ամփոփումը բլոգում՝ տեսաֆիլմերի, ֆոտոպատումների տեսքով։

Արդյունքում՝ մեր թխած լավաշների հյուրասիրություն ծիսական հարիսահամտեսին։

Оставьте комментарий